Թաքսիմ Գեզի այգի (թուրքերեն՝ Taksim Gezi Parkı), քաղաքային զբոսայգի Ստամբուլի Թաքսիմ հրապարակում։ Այգին գտնվում է Բեյօղլու թաղամասում։ Զբոսայգին քաղաքի ամենափոքր այգիներից մեկն է։ Նախկինում այգու տեղում եղել են զորանոցներ։ 2013 թվականին այգում տեղի են ունեցել բախումներ ցուցարարների և ոստիկանների միջև։ Բախման պատճառը Ստամբուլի քաղաքային իշխանությունների որոշումն էր հատել ծառերը և դրա փոխարեն կառուցել առևտրի կենտրոն[2][3]։

Թաքսիմ Գեզի
Տեսակքաղաքային զբոսայգի
Երկիր Թուրքիա
ՎարչատարածքԲեյօղլու
Հիմնվել է1943
Բացվել է1943
ՃարտարապետHenri Prost?
Մակերես3,8 հեկտար
ՍեփականատերDirectorate General of Foundations (Turkey)?[1] և Istanbul Metropolitan Municipality?[1]
Թաքսիմ Գեզիը գտնվում է Թուրքիաում
Թաքսիմ Գեզի
Թաքսիմ Գեզիը գտնվում է Երկիրում
Թաքսիմ Գեզի

Պատմություն խմբագրել

Այն վայրում, որտեղ ներկայումս գտնվում է այգին, 1806 թվականին կառուցվել են զորանոցներ, որոնք առավել հայտնի էին Հալիլ փաշայի հրետանային զորանոցներ անվամբ (թուրքերեն՝ Halil Paşa Topçu Kışlası): Զորանոցները կառուցված էին օսմանյան, ռուսական և հնդկական ճարտարապետական ոճերով։ Դրանք մեծապես տուժել էին Մարտի 31-ի պատահարի ժամանակ 1909 թվականին[4]։

Ժամանակի ընթացքում զորանոցների ներքին բակը վերակառուցվում է և դառնում Ստամբուլի առաջին մարզադաշտը։ Թաքսիմ մարզադաշտում 1923 թվականի հոկտեմբերի 26-ին Թուրքիայի ֆուտբոլի ազգային հավաքականը անց է կացրել իր առաջին խաղը՝ խաղալով ոչ-ոքի Ռումինիայի ֆուտբոլի ազգային հավաքականի հետ[4]։

1936 թվականին Թուրքիայի նախագահ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքը հրավիրեց ֆրանսիացի ճարտարապետ և քաղաքային դիզայներ Անրի Պրոստին Ստամբուլ՝ քաղաքային զարգացման պլանի մշակման համար։ Այդ պլանի շրջանակներում 1940 թվականին, երբ Ստամբուլի քաղաքագլուխը Լութֆի Քըրդարն էր, զորանոցները հիմնահատակ վերացվեցին[4]։

Պրոստի նախագծի համաձայն, առաջարկվում էր քաղաքի կենտրոնում կառուցել քաղաքային մեծ զբոսայգի, որը կտեղակայվեր Թաքսիմ հրապարակի, Նիշանթաշը փողոցի և Մաչքայի միջև՝ ձգվելով մինչև Բոսֆոր։ Զբոսայգու կառուցումն ավարտվել է 1943 թվականին, և սկզբնական շրջանում կոչվել է Ինյոնյուի այգի (թուրքերեն՝ İnönü Park)՝ ի պատիվ երկրորդ նախագահ Իսմեթ Ինյոնյուի[4]։ Ժամանակի ընթացքում այգու տարածքը կրճատվել է՝ ի հաշիվ նորակառույց հյուրանոցների։

2013 թվականին երկրի կառավարությունը հանդես եկավ հայտարարությամբ՝ վերականգնելու պատմական զորանոցները և վերացնելու այգին։ Դա հանգեցրեց ժողովրդական ցույցերի, որը վերածվեց այգու տարածքում վրանային քաղաքի ստեղծմանը[5]։ Արդյունքում ցույցեր սկսվեցին Թաքսիմ հրապարակում, այնուհետև Ստամբուլի մնացած շրջաններում։ Ոստիկանների հետ բախումները սկսվեցին մայիսի 28-ին և միայն հունիսի 16-ին ոստիկանական ուժերը կարողացան ցուցարարներին հանել այգուց՝ միայն արցունքաբեր գազի օգնությամբ[6]։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 https://www.yenicaggazetesi.com.tr/vakiflar-mudurlugunden-gezi-parki-aciklamasi--435101h.htm
  2. В столкновениях в центре Стамбула пострадали 12 человек (1 июня 2013)
  3. В Стамбуле возобновились беспорядки (1 июня 2013)
  4. 4,0 4,1 4,2 4,3 «Taksim Gezi Parkı'nın Tarihçesi». Aktif Haber (Turkish). 2013 թ․ հունիսի 1. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 11-ին. Վերցված է 2013-06-91-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  5. «Последний мирный день Гези-парка». Газета «Известия». 2013 թ․ հունիսի 14. Վերցված է 2013 թ․ հունիսի 21-ին.
  6. «Злой турок, добрый турок». Газета «Известия». 2013 թ․ հունիսի 16. Վերցված է 2013 թ․ հունիսի 21-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թաքսիմ Գեզի» հոդվածին։