Թեփե (Բալուի գավառ)

(Վերահղված է Թափաից)

Թեփե, գյուղ Արևմտյան Հայաստանում, Դիարբեքիրի վիլայեթի Բալուի գավառակում[1]։ Գտնվում է Ուրուջա լեռան հարավ-արևմտյան կողմում։

Գյուղ
Թեփե
Վարչական տարածքԱրևմտյան Հայաստան
ՎիլայեթԴիարբեքիրի վիլայեթ
ԳավառակԲալուի գավառակ
Այլ անվանումներԲլուր, Թափա, Թեփեն, Տապա
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն500 մարդ (1915)
Ազգային կազմՀայեր (մինչև Մեծ եղեռնը)
Կրոնական կազմՔրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը)
Ժամային գոտիUTC+3
Թեփե (Բալուի գավառ) (Աշխարհ)##
Թեփե (Բալուի գավառ) (Աշխարհ)

Աշխարհագրություն խմբագրել

Խմելու և ոռոգման ջուրն առատ է։ Հարուստ է կարմրախայտ ձկով։

Պատմություն խմբագրել

Բնակչությունը սպանդի ենթարկվեց 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ։ Նույն ճակատագրին արժանացան Թեփեում ապաստանած Քղիից բռնագաղթված հայերը։

Բնակչություն խմբագրել

1915 թվականին ուներ մոտ 500 հայ բնակիչ։

Պատմամշակութային կառույցներ խմբագրել

Թեփեն ուներ Ս. Մինաս (ըստ այլոց` Ս. Թովմաս) անունով եկեղեցի։ Մոտակայքում գտնվում էր 1266 թվականին կառուցված ավերված եկեղեցի և 2 ուխտավայր, որից մեկն ուներ Ս. Լուսավորիչ անունը։

Կրթություն խմբագրել

Գյուղում գործում էր վարժարան[2]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Դիարբեքիր նահանգի Արղանա-Մադենի գավառ». Վերցված է 2015 ապրիլի 14-ին.
  2. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 2, էջ 443

Աղբյուրներ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 152