Թարիք Բլեք

ամերիկացի բասկետբոլիստ

Թարիք Բերնարդ Բլեք (անգլ.՝ Tarik Bernard Black, նոյեմբերի 22, 1991(1991-11-22)[1], Մեմֆիս, Թենեսի, ԱՄՆ), ամերիկացի պրոֆեսիոնալ բասկետբոլիստ, ով հանդես է գալիս ծանր հարձակվողի և կենտրոնականի դիրքերում։ Հանդես է գալիս Թել Ավիվի «Մակաբի» ակումբում։

Թարիք Բլեք
Tarik Black

Դիրքը Կենտրոնական / Ծանր հարձակվող
Ծննդյան ամսաթիվ նոյեմբերի 22, 1991(1991-11-22) (32 տարեկան)
Ծննդավայր Մեմֆիս, Թենեսի, ԱՄՆ
Ազգություն Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Հասակ 206 սմ
Քաշ 117 կգ
Դպրոց Ռիջվեյ (Մեմֆիս)
Դրաֆթ չի ընտրվում
Դրաֆթի տարի 2014

Կարիերան ավագ դպրոցում խմբագրել

Բլեքը հաճախել է Մեմֆիսի Ռիջվեյ ավագ դպրոցը։ 2008/2009 թվականների մրցաշրջանի ընթացքում միջինում հավաքել է 15,7 միավոր և 11,8 անդրադարձ՝ օգնելով «Ռոդրաներս»-ին նվաճել 15-րդ շրջանի առաջնության առաջին հորիզոնականը։ 2009/2010 թվականների մրցաշրջանին, ավագ խաղի ընթացքում, միջինում հավաքել է 16,3 միավոր և 12,6 անդրադարձ՝ օգնելով իր թիմին երկրորդ անգամ նվաճել շրջանի գավաթը[2]։

Պրոֆեսիոնալ կարիերա խմբագրել

Հյուսթոն Ռոքեթս խմբագրել

2014 թվականի NBA դրաֆթի ժամանակ անհաջողություն կրելուց հետո, Թարիք Բլեքը միացել է «Հյուսթոն Ռոքեթս» ակումբին՝ ամառային առաջնությանը մասնակցելու նպատակով[3]։ 2014 թվականի օգոստոսի 27-ին նա պայմանագիր է կնքել «Ռոքեթսի» հետ[4]։ 2014 թվականի դեկտեմբերի 26-ին պայմանագիրը չեղյալ է համարվել։ «Ռոքեթսի» կազմում Բլեքը անցկացրել է 25 խաղ[5]։

Լոս Անջելես Լեյքերս խմբագրել

2014 թվականի դեկտեմբերի 28-ին Բլեքը պայմանագիր է կնքել «Լոս Անջելես Լեյքերս» ակումբի հետ[6]։ 2015 թվականի հունվարի 3-ին նա տեղափոխվել է «D Liga»-ի «Լոս Անջելես Դի Ֆենդերս» ակումբ[7]։ Սակայն հենց հաջորդ օրը վերադարձել է գլխավոր ակումբ[8]։ 2015 թվականի ապրիլի 10-ին՝ «Մինեսոտա Թիմբերվուլվզի» դեմ խաղում, Բլեքը անցկացրել է մրցաշրջանի ամենահաջող հանդիպումը՝ հավաքելով խաղի ընթացքում 18 միավոր և 10 անդրադարձ[9]։

2015/2016 թվականների մրցաշրջանի ժամանակ տեղափոխվել է «Լոս Անջելես Դի Ֆենդերս» ֆարմ ակումբ[10]։

2016 թվականի օգոստոսի 24-ին նոր պայմանագիր է կնքել «Լեյքերսի» հետ[11]։ 2017 թվականի հուլիսի 1-ին հեռացել է Լեյքերսից[12]։

Վերադարձ Հյուսթոն Ռոքեթս խմբագրել

2017 թվականի հուլիսի 17-ին պայմանագիր է կնքել «Հյուսթոն Ռոքեթսի» հետ[13]։

NBA կարիերայի ցուցանիշներ խմբագրել

Ամենամյա մրցաշրջան խմբագրել

Տարի Թիմ GP GS MPG FG% 3P% FT% RPG APG SPG BPG PPG
2014 Հյուսթոն 25 12 15.7 .542 .000 .517 5.1 .3 .2 .1 4.2
2014 Լեյքերս 38 27 21.1 .589 - .562 6.3 .9 .3 .6 7.2
2015 Լեյքերս 39 0 12.7 .548 - .422 4.0 .4 .4 .5 3.4
2016 Լեյքերս 67 16 16.3 .510 .500 .752 5.1 .6 .4 .7 5.7
2017 Հյուսթոն 51 2 10.5 .591 .091 .460 3.2 .3 .4 .6 3.5
Կարիերա 220 57 15.1 .550 .143 .582 4.7 .5 .4 .5 4.9

Փլեյ Օֆ խմբագրել

Տարի Թիմ GP GS MPG FG% 3P% FT% RPG APG SPG BPG PPG
2018 Հյուսթոն 7 0 2.7 .250 - - .9 .3 .0 .1 .3
Կարիերա 7 0 2.7 .250 - - .9 .3 .0 .1 .3

Ծանոթագրություններ խմբագրել

  1. https://pantheon.world/profile/person/Tarik_Black
  2. «Tarik Black - 2013-14 Men's Basketball». KUAthletics.com. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 28-ին.
  3. Shanks, Chad (2014 թ․ հուլիսի 2). «Rockets to Play in Orlando Pro Summer League». NBA.com. Turner Sports Interactive, Inc. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 28-ին.
  4. «Rockets Sign Tarik Black». NBA.com. Turner Sports Interactive, Inc. 2014 թ․ օգոստոսի 27. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 28-ին.
  5. «Free Agent Josh Smith Joins Houston Rockets». NBA.com. Turner Sports Interactive, Inc. 2014 թ․ դեկտեմբերի 26. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 26-ին.
  6. «Lakers Awarded Tarik Black on Waiver Claim». NBA.com. Turner Sports Interactive, Inc. 2014 թ․ դեկտեմբերի 28. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 28-ին.
  7. «Tarik Black and Jordan Clarkson Assigned to D-Fenders». NBA.com. Turner Sports Interactive, Inc. 2015 թ․ հունվարի 3. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ փետրվարի 18-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 3-ին.
  8. «Lakers recall Tarik Black and Jordan Clarkson from D-League». InsideHoops.com. 2015 թ․ հունվարի 4. Վերցված է 2015 թ․ հունվարի 4-ին.
  9. «Kelly leads Lakers past Timberwolves 106-98». NBA.com. Turner Sports Interactive, Inc. 2015 թ․ ապրիլի 10. Վերցված է 2015 թ․ հունիսի 23-ին.
  10. «All-Time NBA Assignments». NBA.com. Turner Sports Interactive, Inc. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 22-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 3-ին.
  11. «Lakers Sign Tarik Black». NBA.com. Turner Sports Interactive, Inc. 2016 թ․ օգոստոսի 24. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 24-ին.
  12. «Lakers Waive Tarik Black». NBA.com. Turner Sports Interactive, Inc. 2017 թ․ հուլիսի 1. Վերցված է 2017 թ․ հուլիսի 1-ին.
  13. «Rockets Sign Free Agent Tarik Black». NBA.com. Turner Sports Interactive, Inc. 2017 թ․ հուլիսի 17. Վերցված է 2017 թ․ հուլիսի 17-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թարիք Բլեք» հոդվածին։