Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Թատրոն (այլ կիրառումներ)

Թատրոն, Սոմերսեթ Մոեմի վեպերից մեկն է, որը նա գրել է 1937 թվականին։

Թատրոն
անգլ.՝ Theatre
ՀեղինակՎիլյամ Սոմերսեթ Մոեմ
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրվեպ
Բնօրինակ լեզուանգլերեն
Ստեղծման տարեթիվ1937
Երկիր Միացյալ Թագավորություն
Հրատարակման տարեթիվ1937
Թվային տարբերակlib.ru (ռուս.)]
ՎիքիքաղվածքԹատրոն

Դիպաշար խմբագրել

Վեպը Ջուլիայի մասին է, ով հանրաճանաչ դերասանուհի է, ում ամբողջ Անգլիան է ճանաչում, գեղեցիկ է, բարեկազմ, ում ձգտում են հասնել բոլոր տղամարդիկ։ Նրա կյանքում ամենահաջողվածը եղավ ամուսնությունը, համենայն դեպս դրա առաջին տարիներն այդպես էր թվում։ Մայքլ էին անվանում ամուսնուն, ով արտակարգ արտաքինի տեր տղամարդ էր, ում սիրահարվում էր ցանկացած աղջիկ, օրիորոդ, կին նրա հետ մի պահ հանդիպելուն պես։ Ջուլիան նույնպես սկզբում, մինչ ամուսնությունը, ուղղակի տարված ու գերված էր Մայքլի արտաքինով։ Բայց ցավոք նա չուներ այն արտիստիկ ու թատրոնի ոգին, չուներ այն տաղանդը, որն ուներ Ջուլիան։

«Անգամ եթե պիեսը լավն է, հանդիսատեսը դարձյալ գալիս է դիտելու դերասանի խաղը և ոչ թե պիեսը»,- մի հատվածում ասում է Ջուլիան, ում համար հանդիսատեսը, նրա արձագանքներն, կարծիքներն անբաժանելի մասն էին կազմում նրա կյանքի։ Ջուլիան ի վերջո կատարում էր իր դերասանուհու ամեն մի մանր պարտականություն, միշտ հիացնում էր դահլիճին, բայց մի շրջան եկավ, որ նրա կյանքն արդեն փոխված էր։ Նա սիրահարվել էր իրենից 20 տարի փոքր մի պատանու, ով ուներ նրա փողերի, նրա հարստության կարիքը, իսկ Ջուլիան սիրո պակասից ամեն ինչ անում էր՝ չկորցնել Թոմին՝ այդ պատանուն։ Հետո արդեն հասարակությունը սկսեց խոսել նրանց սիրավեպի մասին, որն իհարկե Ջուլիան ժխտում էր, իսկ Մայքլը կուրորեն վստահում էր կնոջը։

Ջուլիան և Մայքլը ունեցան մեկ որդի՝ Ռոջերը, ով երբեք էլ ցանկություն չունեցավ կապ ունենալ թատրոնի, դերասանության և բեմի հետ։ Մայրը երբեք ժամանակ չուներ սիրելու, խոսելու որդու հետ։ Միշտ բեմում էր, պիեսներն էր կարդում, փորձերի ու ներկայացումների, այնպես որ ժամանակ չէր լինում Ռոջերի համար, իսկ Մայքլի հետ շփվում էր միշտ, քանզի աշխատում էին միասին իրենց թատրոնում։

Մի՛ եղեք բնական։ Բեմը դրա տեղը չէ։ Այստեղ ձևացնել է պետք, թվացե՛ք միայն բնական…

Ամբողջ մի վեպ պատմեց բեմում և բեմից դուրս մարդկանց կյանքը։ Թվում է՝ նույնն է, բայց շատ տարբեր կյանքեր՝ հերոսուհուն, ում տեսնում էին բեմում ամեն անգամ տարբեր դերեր փայլուն խաղալուց, նույնը չէր իր հարդարման սրահում, տանը, ընկերների հետ, ընտանիքում։ Երբ բեմի վրա մի գեղեցկուհի է փայլում, խոսում վստահ, անվախ, հպարտ, նույն այդ հերոսուհին իր կյանքում անում է աննշան, բայց ազդեցիկ սխալներ, ունենում է ապրումներ, ցավեր, վիրավորանքներ, իսկ թատրոնի շենք մտնելուն պես բոլոր այդ վատ մտածմունքները ցրիվ են գալիս։

Արտաքին հղումներ խմբագրել

 
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Թատրոն (վեպ) հոդվածին
 Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թատրոն (վեպ)» հոդվածին։