Թավջութակի կոնցերտ № 1 (Մանսուրյան)

Կոնցերտ թավջութակի համար № 1, հայ կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի կոնցերտը թավջութակի համար, որը գրել է 1976 թվականին[1]։ Կոնցերտը նվիրված է ռուս կոմպոզիտոր Դմիտրի Շոստակովիչի հիշատակին[2][3]։

Թավջութակի կոնցերտ № 1
Տեսակերաժշտական գործ/ստեղծագործություն
ԿոմպոզիտորՏիգրան Մանսուրյան
Ստեղծման տարեթիվ1976
Հրատարակման տարեթիվ1976

Կառուցվածք խմբագրել

Թիվ մեկ կոնցերտն իրենից ներկայացնում է միջանցիկ զարգացմամբ մեկ մասանի ստեղծագործություն։ Կոնցերտն օժտված է քնարական-հայեցողական և, միևնույն ժամանակ, հոգեբանական բովանդակությամբ ու խորը դրամատիզմով, որտեղ Մանսուրյանը հրաժարվել է կանոնակարգված կոմպոզիցիոն ձևերից։ Կոմպոզիտորը միաձուլելով հնագույն կոնցերտի և դասական սոնատային allegro-ի ձևերը՝ ստեղծել է անհատականացված կոմպոզիցիոն ձև, որը պայմանավորված է ստեղծագործության զարգացման առանձնահատկություններով և թեմատիկայով։ Կոնցերտի բաժինների սահմանները նկատվում են թեմայի ի հայտ գալով[1]։

Կոնցերտն օժտված է հնագույն կոնցերտի ժանրին բնորոշ գծերով։ Ստեղծագործությունը լսելիս տպավորություն է ստեղծվում, որ այն մոտ հնագույն կոնցերտի, մասնավորապես Յոհան Սեբաստիան Բախի կոնցերտների ձևին։

Նվագախումբ խմբագրել

Կոնցերտում նվագախումբը ներկայացված է լարային գործիքներով, հարվածայինների խմբով, փողային եռակի կազմով, ինչպես նաև զանգակներով, մարիմբաֆոնով, վիբրաֆոնով, դաշնամուրով և տավիղով։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 «Տիգրան Մանսուրյանի գործիքային կոնցերտների ժանրային եւ ոճական առանձնահատկություն- ները». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հոկտեմբերի 22-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 22-ին.
  2. «Tigran Mansurian, The Living Composers Project».
  3. «Tigran Mansurian - Biography -» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2019 թ․ հոկտեմբերի 22-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 22-ին.

Արտաքին հղումներ խմբագրել