Թասման ազգային պարկ
Թասման ազգային պարկ (անգլ.՝ Tasman National Park), ազգային պարկ Թասմանիա նահանգի արևելքում, Ավստրալիա։ Գտնվում է Հոբարթի արևելյան հատվածից մոտավորապես 56 կմ հեռավորության վրա։ 107.5 քառ. կմ տարածք ունեցող պարկը տեղակայված է Ֆորեսթիեր և Թասման թերակղզիների մի մասում և ընդգրկում է ամբողջ Թասման կղզին։
Տեսակ | ազգային պարկ |
---|---|
Երկիր | Ավստրալիա |
Վարչատարածք | Թասմանիա |
Հիմնվել է | ապրիլի 30, 1999 |
Մակերես | 97 կմ² և 109,0661311143 կմ²[1] |
ԲԾՄ | 213 մետր |
Պատմություն
խմբագրելՁկնորսությունը մեծ թափով զարգացել է Ֆորթեսք ծոցում 1830-1840-ական թվականներին[2]։
Տարածքը պարկի կարգավիճակ է ստացել 1999 թվականի ապրիլի 30-ին Տարածաշրջանային անտառային համաձայնագրով։ Թասման կղզու փարոսը (կառուցվել է 1906 թ․) գտնվում է համանուն կղզու վրա, որը պարկի մի մասն է կազմում։ 1977 թվականից ի վեր փարոսն ու օդերևութաբանական կայանը չեն շահագործվել[3][4]։
Աշխարհագրություն
խմբագրելԾովի մակերևույթից 300 մետր բարձրության վրա գտնվող սյունաձև դիաբազ ժայռերը, որոնք գտնվում են Պիլլարի հրվանդանի և Թասման կղզու մոտ, ամենաբարձրն են աշխարհում[5]։ Դիաբազ կոչվող ժայռը հազվագյուտ տեսակ է Ավստրալիա մայրցամաքում։ Ժայռային այնպիսի գոյացումներ, ինչպիսիք են Cathedral Rock, Totem Pole, Candlestick, և Թասմանյան կամարը, ավելի հեշտ է տեսնել օվկիանոսից։ Պարկն ընդգրկում է նաև The Lanterns կոչվող երեք կղզյակները։
Բուսական աշխարհ
խմբագրելԵրեք տեսակի ակնախոտ (պարազիտիզմ, խոտաբույսեր և ծաղկավոր բույսեր, որը հայտնի է նաև աչախոտ անունով) է հայտնաբերվել միայն Թասման ազգային պարկի տարածքում։ Հազվագյուտ Allocasuarina crassa բույսը թուփ է կամ փոքր ծառ, որը հայտնաբերվել է միայն ազգային պարկում։ Դրանով է պատված Պիլլար հրվանդանը և Թասման կղզին։
Կենդանական աշխարհ
խմբագրելԹասման ազգային պարկում է գտնվում հարավարևելյան Թասմանիայի Թռչունների կարևոր տարածքը, որը մեծ նշանակություն ունի մի շարք անտառային թռչունների պահպանման համար, ինչպիսիք են վտանգված թութակները և բծավոր թռչունները։
Պատկերասրահ
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ https://www.protectedplanet.net/309689
- ↑ Katherine Evans, Shore-based whaling in Tasmania historical research project, Volume 2: Site histories, Tasmanian Parks and Wildlife Service, Hobart, 1993, p.35-6.
- ↑ Brothers, Nigel; Pemberton, David; Pryor, Helen; & Halley, Vanessa. (2001). Tasmania’s Offshore Islands: seabirds and other natural features. Tasmanian Museum and Art Gallery: Hobart. 0-7246-4816-X
- ↑ Կաղապար:Cite loa
- ↑ «Tasman National Park - Highlights». Parks & Wildlife Service Tasmania. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ նոյեմբերի 12-ին. Վերցված է 2009 թ․ հուլիսի 23-ին.
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թասման ազգային պարկ» հոդվածին։ |