Թանշոննյաթ օդանավակայան

Թան Սոն Նհաթ օդանավակայան (վիետ․՝ Cảng hàng quốc tế Tân Sơn Nhất կամ Sân bay quốc tế Tân Sơn Nhất), միջազգային օդանավակայան Վիետնամի Հոշիմին քաղաքում։ Համարվում է Վիետնամի խոշորագույն միջազգային օդանավակայանը՝ ըստ տարածքի և սպասարկվող ուղևորների թվի։ Ընդունվող օդանավերն են՝ Airbus A330, Boeing 747: Օդանավակայանը կառուցել են ֆրանսիացի գաղութաբնակները 1930-ական թվականներին։ 20-րդ դարի 1950-ականների կեսերին ամերիկյան օգնության շրջանակներում կառուցվել է 2190 մետր երկարությամբ թռիչքուղի։ Վիետնամի պատերազմի ժամանակ Թան Սոն Նհաթ օդանավակայանի ավիաբազան օգտագործվել է ինչպես ԱՄՆ-ի, այնպես էլ Հարավային Վիետնամի օդային ուժերի կողմից։ Մինչև 1975 թվականը օդանավակայանը եղել է աշխարհի ամենածանրաբեռնված օդանավակայաններից մեկը։ 2004 թվականի դեկտեմբերի 9-ին Սայգոնի անկումից հետո առաջին անգամ վերականգնվել են թռիչքները ԱՄՆ-ի հետ։ United Airlines ավիաուղիների չվերթը Հոնկոնգում միջանկյալ վայրէջքով կատարվել է սկզբում Սան Ֆրանցիսկոյից, ապա՝ Լոս Անջելեսից։

Թան Սոն Նհաթ

Sân bay quốc tế Tân Sơn Nhất


Օդանավակայի մի մասը

IATA: SGN – ԻԿԱՕ: VVTS
SGN (Վիետնամ)##
SGN (Վիետնամ)
SGN
'
Ամփոփում
Օդակայանի տեսակ Քաղաքացիական
Ծառայում է Հոշիմին
Տեղագրություն Դոնգ Հոյ
Կոորդինատներ 10°29′27″ հս․. լ. 106°23′27″ ավ. ե.HGЯO
Կայք Պաշտոնական կայք
Թռիչքի ուղի
Ուղղություն Երկարություն Ծածկ
ֆտ մ
07L/25R 10,000 3,048 Բետոն
07R/25L 12,468 3,800 Բետոն

Հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թանշոննյաթ օդանավակայան» հոդվածին։