Թանկագին Ջոն (ֆիլմ, 2010)
Թանկագին Ջոն (անգլ.՝ Dear John), Լասս Հալստրյոմի գեղարվեստական ֆիլմը՝ նկարահանված Նիկոլաս Սփարքսի համանուն վեպի հիման վրա։
Թանկագին Ջոն անգլ.՝ Dear John | |
---|---|
![]() | |
Երկիր | ![]() |
Ժանր | ռոմանտիկ ֆիլմ, դրամա, ռազմական ֆիլմ և վեպի էկրանավորում |
Թեմա | սեպտեմբերի 11-ի ահաբեկչական հարձակումներ և աուտիզմ |
Հիմք | Թանկագին Ջոն |
Թվական | հունվարի 24, 2010[1], մայիսի 6, 2010[2] և ապրիլի 8, 2010[3] |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Լասե Հալսթրյոմ |
Սցենարի հեղինակ | Ջեյմի Լինդեն |
Դերակատարներ | Ամանդա Սայֆրիդ, Չաննինգ Տատում, Հենրի Ջեքսոն Թոմաս, Ռիչարդ Ջենքինս, Սքոթ Փորթեր, Դի Ջեյ Քոթրոնա, Քուլեն Մոս, Դևիդ Էնդրյուս, Քիթ Ռոբինսոն, Լյուկ Բենվարդ և Քիթ Ռոբինսոն |
Օպերատոր | Թերրի Սթեյսի |
Երաժշտություն | Դեբորա Լուրյե |
Մոնտաժ | Քրիստինա Բոդեն |
Պատմվածքի վայր | Հարավային Կարոլինա |
Նկարահանման վայր | Հարավային Կարոլինա |
Կինոընկերություն | Relativity Media |
Տևողություն | 108 րոպե |
Պաշտոնական կայքէջ |
Սյուժե Խմբագրել
Ջոն Թայրին, որը ԱՄՆ բանակի հատուկ նշանակության ուժերի զինվոր է, վիրավորվում է և, գետնին պառկած, հիշում է, թե ինչպես է էքսկուրսիա գնացել մետաղադրամների պատրաստման գործարան։ Նա իրեն համեմատում է մետաղադրամի հետ, որը երկու տեղից ծակված է և այլևս կատարյալ չէ։ «Բայց գիտակցության մթագնումից առաջ վերջինը, որ միտս եկավ, «դու» ես»։
2001 թվականին՝ արձակուրդի ժամանակ, Ջոնը ծովափին հանդիպում է մի գեղեցիկ աղջկա։ Վերջինիս պայուսակն ընկնում է ջուրը, և Ջոնը հանում է այն։ Այդպես նա ծանոթանում է Սավաննա Լին Կյորտիսի հետ, որը քոլեջի ուսանողուհի է և նույնպես արձակուրդում է։ Հետագա մի քանի օրվա ընթացքում նրանք մտերմանում են ու սիրահարվում։ «Մինչ շուտափույթ հանդիպում…» նրանց արտահայտությունն է, որ նրանք միմյանց ասում են բաժանվելիս։ Ջոնը ծանոթանում է Սավաննայի ընկերոջ՝ Թիմ Ուիդոնի ու նրա որդու՝ Ալանի հետ։ Վերջինս հիվանդ է աուտիզմով։ Սավաննան ծանոթանում է Ջոնի հոր հետ, որը շատ ինքնամփոփ անձնավորություն է և հետաքրքրվում է միայն մետաղադրամների իր հավաքածուով։ Ջոնի կարծիքով՝ նա այնքան էլ լավ հայր չի եղել։ Սավաննան, որը շատ էր շփվել Ալանի հետ, ենթադրում է, թե Ջոնի հայրը նույնպես տառապում է աուտիզմով։ Դա զայրացնում է Ջոնին, և նա ծովափին կռվում է Սավաննայի հարևանի՝ Ռենդիի հետ՝ խփելով նաև Թիմին։ Հաջորդ օրը Ջոնը Թիմից ներողություն է խնդրում և երկտող է տալիս՝ խնդրելով հանձնել Սավաննային։ Իրենց երկշաբաթյա ծանոթության վերջին օրը Ջոնն ու Սավաննան անցկացնում են միասին և պայմանավորվում միշտ նամակներ գրել միմյանց։ Ջոնը վերադառնում է բանակ, որտեղ մնում է ծառայելու ևս մեկ տարի։ Նրանք նամակներ են գրում միմյանց՝ համարակալելով դրանք, քանզի փոստային ծառայությունը անկանոն է և նամակները կարող են գալ ոչ հերթականությամբ։ «Թանկագին Ջոն» - իր նամակները միշտ այսպես է սկսում Սավաննան։ Սակայն 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունից հետո Ջոնի ողջ ջոկատը որոշում է շարունակել ծառայությունը, և Ջոնին ոչինչ չի մնում անելու, քան հետևել իր թիմի օրինակին։ Նա մի քանի օր արձակուրդ է ստանում և մեկնում է տուն։ Իմանալով, որ Ջոնը ծառայելու է ևս երկու տարի, Սավաննան տխրում է, այնուամենայնիվ նրանք բաժանվում են «Մինչ շուտափույթ հանդիպում» խոսքերով։
Հաջորդ երկու տարվա ընթացքում Ջոնը մասնակցում է ռազմական վտանգավոր գործողությունների և շարունակում նամակներ ստանալ Սավաննայից։ Սակայն մի անգամ երկարատև դադարից հետո Սավաննան գրում է, որ այլևս չի կարող ապրել մենակ ու ամուսնանում է։ Ջոնը ենթադրում է, թե Սավաննան ամուսնանում է իր նախկին ընկերոջ՝ Ռենդիի հետ և այրում է աղջկա բոլոր նամակները։ Վիրավորվելուց հետո նրան առաջարկում են վերադառնալ տուն և որոշ ժամանակ մնալ հոր մոտ, սակայն Ջոնը որոշում է շարունակել ծառայությունը՝ ցանկանալով բանակում մնալ հնարավորինս երկար։ Հաջորդ 4 տարիների ընթացքում Ջոնը ռազմական գործողությունների է մասնակցում Իրաքում ու Աֆղանստանում։ Բայց նրան հայտնում են, որ նա ուղարկվում է տուն, որովհետև հայրը կաթված է ստացել։ Ջոնը հոր կողքին է մնում վերջինիս կյանքի վերջին օրերին։ Ջոնը նամակ է գրում հորը և կարդում նրա համար, որտեղ ասվում էր, որ վիրավորվելուց հետո նա մտածել է հոր, և ոչ թե Սավաննայի մասին։
Ջոնն այցելում է Սավաննային և իմանում, որ նա ամուսնացել է Թիմի, և ոչ թե իր հարուստ հարևանի՝ Ռենդիի հետ։ Սավաննան պատմում է, որ Թիմը հիվանդ է քաղցկեղով, բայց չի կարող գնել թանկարժեք դեղերը, և որ իրենք արդեն վաճառել են Սավաննայի տունը։ Ջոնը հիվանդանոցում այցելում է Թիմին։ Վերջինս ներողություն է խնդրում Ջոնից և խոստովանում, որ ինքը միշտ էլ սիրել է Սավաննային և որ հիմա վստահ է, որ Ալանը չի մնա առանց խնամքի։ Նա նաև ասում է, որ Սավաննան շարունակում է սիրել Ջոնին և երբեք իրեն չի նայել այնպես, ինչպես նայում է Ջոնին։ Սավաննայի տանն ընթրելուց հետո Ջոնը հեռանում է՝ չպատասխանելով Սավաննայի «Մինչ շուտափույթ հանդիպում» խոսքին։
Ջոնը վաճառում է հոր մետաղադրամների հավաքածուն (բացի այն առաջին մուլից, որ գտել էր Ջոնը, և, որից սկիզբ էր առել հավաքածուն։ Հավաքածուից ստացված գումարը Ջոնը անանուն նվիրում է Թիմին՝ վիրահատության համար։ Իսկ մուլը նա օգտագործում է բանակում, որպեսզի որոշի ուր գնալ՝ ա՞ջ, թե՞ ձախ։ Մի անգամ Ջոնը նամակ է ստանում Սավաննայից, որում վերջինս հայտնում է, որ Թիմն անանուն նվիրատվություն է ստացել, բայց ինքը գիտի, թե ումից է այն։ Այդ գումարի շնորհիվ Թիմը ստացավ ևս մի քանի ամսվա կյանք և հնարավորություն ունեցավ հրաժեշտ տալ որդուն։ Սավաննան գրում է, որ միշտ մտածում է Ջոնի մասին, ուզում է իմանալ՝ որտեղ է նա, ինչպես է, բայց կորցրել է այդ իմանալու իրավունքը։ Ջոնը վերադառնում է հայրենիք, սրճարանի պատուհանից տեսնում Սավաննային, մտնում ներս ու գրկում նրան։
Դերերում Խմբագրել
- Չենինգ Տատում – Ջոն Թայրի
- Ամանդա Սեյֆրիդ – Սավաննա Լին Կյորտիս
- Հենրի Ջեքսոն Թոմաս – Թիմ
- Ռիչարդ Ջենքինս – միստր Թայրի
- Լեսլի Ֆիշեր – Սյուզան
- Մերի Ռեյչել Դադլի – միսիս Կյորտիս
- Վրայս Հայես – Ջերրի
- Գևին Մակ–Կալի – Սթարքս
Ծանոթագրություններ Խմբագրել
Արտաքին հղումներ Խմբագրել
- «Թանկագին Ջոն»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
- «Թանկագին Ջոն»(անգլ.) ֆիլմը Box Office Mojo կայքում
- «Թանկագին Ջոն»(անգլ.) ֆիլմը Metacritic կայքում: