Բացել գլխավոր ցանկը

Թայրիկ Ջամիր Էվանս (անգլ.՝ Tyreke Jamir Evans, ծնվ.` սեպտեմբերի 19, 1989 թ.), ամերիկացի պրոֆեսիոնալ բասկետբոլիստ։ Ներկա պահին հանդես է գալիս Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) «Նյու Օռլեանս Պելիկանս» ակումբում։

Picto infobox baschet.png
Թայրիկ Էվանս
Tyreke Evans
Tyreke Evans FT 2013-10-05.JPG
Ակումբ Ամերիկայի Միացյալ ՆահանգներՆյու Օռլեանս Պելիկանս
Դիրքը Պաշտպան/ թեթև հարձակվող
Համար № 13
Ի ծնե տրված անունը Թայրիկ Ջամիր Էվանս
Tyreke Jamir Evans
Ծննդյան ամսաթիվ սեպտեմբերի 19, 1989 (30 տարեկան)
Ծննդավայր Ամերիկայի Միացյալ Նահանգներ Չեստեր, Փենսիլվանիա, ԱՄՆ
Հասակ 1,98 մ
Քաշ 100 կգ
Դպրոց Ամերիկյան քրիստոնեական ակադեմիա
(Աստոն, Փենսիլվանիա)
համալսարան Մեմֆիս (2008–2009)
Դրաֆթի տարի 2009 / ռաունդ` 1 / ընտր.` 4-րդ
Դրաֆթ ակումբ Սակրամենտո Քինգս
Կարիերայի պատմություն
Ամերիկայի Միացյալ ՆահանգներՍակրամենտո Քինգս (2009-2013)
Ամերիկայի Միացյալ ՆահանգներՆյու Օռլեանս Պելիկանս (2013-այժմ)
Մրցանակներ
  • NBA տարվա նորեկ (2010)
  • NBA All-Rookie առաջին թիմ (2010)
  • Նորեկների մարտահրավերի խաղի MVP (2010)
  • Տարվա լավագույն առաջինկուրսեցի (2009)
  • All-Conference USA առաջին թիմ (2009)
  • Conference USA-ի խաղի MVP (2009)
  • McDonald's All-American-ի MVP (2008)
  • Առաջին թիմ All-American ընստ «Փերեյդ» հանդեսի (2008)

Համալսարանային կարիերան Էվանսն անցկացրել է Մեմֆիսի համալսարանում, որից հետո ընտրվում է NBA-ի 2009 թվականի դրաֆթում` «Սակրամենտո Քինգսի» կողմից՝ առաջին ռաունդի 4-րդ ընտրությամբ։

Խաղում է խաղարկողի և հարձակվող պաշտպանի դիրքերում։ 2009-10 մրցաշրջանում ճանաչվել է տարվա նորեկ։

Կենսագրությունը և կարիերանԽմբագրել

Ծնվել է Փենսիլվանիա նահանգի Չեստեր քաղաքում։ Էվանսի խնամակալությամբ զբաղվել են նրա երեք ավագ եղբայրները, որոնք էլ հենց կարևոր դեր են ունենում նրա՝ բասկետբոլ սպորտաձևով զբաղվելու մեջ։

Ավագ դպրոցի կարիերան Էվանսն անցկացրել է Աստոն քաղաքի Ամերիկյան քրիստոնեական ակադեմիայում՝ մեկ խաղում միջինը բերելով 32 միավոր։ 3 անգամ ճանաչվել է նահանգի լավագույն բասկետբոլիստ։

Սովորելով ավարտական դասարանում՝ Էվանսը բազմաթիվ համալսարաններից ստանում է կրթաթշակային ծրագրի առաջարկներ, և որոշում ընդունել Մեմֆիսի համալսարանի առաջրկը՝ որտեղ անցկացնում է մեկ տարի։[1].

2009 թվականի մարտի 31-ին՝ Էվանսն հայտարարում է, որ ցանկանում է դնել թեկնածությունը մոտակա դրաֆթում։ 2009 թվականի NBA դրաֆթում «Սակրամենտո Քինգսը» որոշում է ընտրել Էվանսին։ Իր մեկնարկային մրցաշրջանում Էվանսը դառնում է «Քինգսի» առաջատարը՝ ընդհանուր առմամբ անցկացնելով 72 հանդիպում՝ միջինը մերելով 20, 1 միավոր, 5, 3 անդրադարձ և 5, 8 արդյունավետ փոխանցում։ Այդ ցուցանիշների շնորհիվ Էվանսին շնորհվում է «NBA-ի տարվա նորեկ» մրցանակը։[2].

2010 թվականի ամռանը Էվանսը երթևեկության կանոնները խախտելու համար ձերբակալվում է և դատապարտվում 80-ժամյա հասարակական աշխատանքի։

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել