Թայբադ (պարս.՝ تايباد), քաղաք Իրանի հյուսիս-արևելքում՝ Ռազավի Խորասան օսթանում (նահանգում), Թայբադ շահրեստանի վարչական կենտրոնը։ Բնակչությունը վերջին մարդահամարի տվյալներով կազմում է 56 562 մարդ (2016)[1][2]։

Քաղաք
Թայբադ
պարս.՝ تايباد
ԵրկիրԻրան Իրան
ՕսթանՌազավի Խորասան
ՇահրեստանԹայբադ
ԲԾՄ811 մետր
Բնակչություն56 562 մարդ (2016)[1][2]
Թայբադ (Իրան)##
Թայբադ (Իրան)

Աշխարհագրություն խմբագրել

Գտնվում է Ռազավի Խորասան օսթանի հարավարևելյան մասում` օսթանի վարչական կենտրոն Մաշհադից մոտ 198 կմ հարավ-արևելք, Աֆղանստանի հետ սահմանից մոտ 20 կմ հեռավորության վրա։ Քաղաքով է անցնում Մաշհադը Աֆղանստանի Հերաթ քաղաքի հետ կապող կարևորագույն ավտոճանապարհը։

Բնակչություն խմբագրել

Բնակչությունը 2016 թվականի մարդահամարի տվյալներով կազմում էր 56 562 մարդ, որոնք կազմում էին 14 996 տնտեսություն[3]։ Թայբադը Ռազավի Խորասան օսթանի բնակչությամբ ութերորդ քաղաքն է[4]։ Քաղաքի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում բերված է աղյուսակում ստորև.

Տարի 1991 1996 2006 2011 2016
Բնակիչ 45 636[5] 39 302[5] 46 228[6] 52 280[7] 56 562[3]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 https://www.amar.org.ir/english
  2. 2,0 2,1 جمعیت به تفکیک تقسیمات کشوری (перс.)
  3. 3,0 3,1 «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1395 (2016)» (պարսկերեն). Արխիվացված է օրիգինալից (Excel) 2022 թ. ապրիլի 2-ին. Վերցված է 2022 թ. դեկտեմբերի 19-ին.
  4. «IRAN: Razavi Khorasan» (անգլերեն).
  5. 5,0 5,1 «Islamic Republic of Iran» (անգլերեն).
  6. «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1385 (2006)» (պարսկերեն). Արխիվացված է օրիգինալից (Excel) 2011 թ. սեպտեմբերի 20-ին. Վերցված է 2022 թ. սեպտեմբերի 25-ին.
  7. «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1390 (2011)» (Excel) (պարսկերեն). Վերցված է 2022 թ. դեկտեմբերի 19-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թայբադ» հոդվածին։