Թամիլական Ամանոր կամ Պուտանդի ( թամիլերեն՝ புத்தாண்டு), տոն, որը թամիլները նշում են հնդկական Թամիլնադու նահանգում, Շրի Լանկայում, ինչպես նաև այլ երկրներում, որտեղ կան բազմաթիվ թամիլական համայնքներ՝ Մալայզայում, Սինգապուրում և Մավրիկոսում։ Թամիլական Նոր տարվա ամսաթիվը հիմնված է թամիլական ավանդական օրացույցի վրա, հաջորդում է նիրայանաներին կամ գիշերահավասարին և ըստ Գրիգորյան օրացույցի՝ համապատասխանում է ապրիլի 14-ին։ Այս տոնը պետական կարգավիճակ ունի Շրի Լանկայում և Թամիլնադում։

Թամիլական Ամանոր

Տեսակտոն, Ամանոր և պետական տոն
ԱմսաթիվԱպրիլի 14

Թամիլական Նոր տարվա տոնակատարության մասին հիշատակությունները և թամիլական օրացույցի նկարագրությունները պահպանվում են վաղ թամիլական գրականության մեջ, մասնավորապես Նակիրարի ստեղծագործություններում։ 8-րդ դարով թվագրվող «Շիլափադիկարամ» բանաստեղծության մեջ կարելի է գտնել կենդանակերպի տասներկու նշանների նկարագրությունը, իսկ հնդկական արևային օրացույցը, այն տեսքով, որով այն հայտնի է այսօր, նկարագրվում է «Մանիմեկալայ» էպոսում[1]։

Թամիլական ամանորի գալուստը նշանավորվում է մանգոյի սեզոնի մեկնարկով և Նիմ ծառի ծաղկմամբ, որոնք թամիլները օգտագործում են իրենց տները զարդարելու համար։ Թամիլական Նոր տարվա օրը հնդկական տաճարներ ունեցող այնպիսի քաղաքներում, ինչպիսիք են Կումբակոնամը, Տիրուչիրապալին և Կանչիփուրամը, անցկացվում են կառքերի շքեղ փառատոներ։ Տոնը ավելի մեծածավալ է նշվում Մադուրայի հանրահայտ Մինակշի տաճարում։

Շրի Լանկայում ապող թամիլները Ամանորի տոնակատարության ընթացքում կատարվում են քայ-վիշեշամ ծիսակատարությունը, որի ընթացքում ընտանիքի ավագ անդամները գումար են տալիս չամուսնացած երեխաներին և մյուս կրտսեր հարազատներին։ Այդ ժամանակ անցկացվում է նաև արպոդուի ծիսակատարությունը`հողի առաջին հերկումը նոր ցանքս ստանալու համար։ Ամանորի օրը Արևը Ձկներ կենդանակերպի նշանից տեղափոխվում է դեպի Խոյ կենդանակերպի նշանը, ինչը շատ բարենպաստ ժամանակ համարվում է ցանկացած նախաձեռնության համար։ Այդ օրը Շրի Լանկանյի թամիլները նաև բուժիչ դեղաբույսերից լոգանք են ընդունում, իսկ թամիլական գյուղերում երիտասարդներն ու երեխաները խաղում են փոր-թենքայ կամ «կոկոսի մարտեր» խաղը[2]։ Տոնի նպատակներից մեկը ընտանեկան կապերի ամրապնդումն է։ Հետևաբար այդ օրը երեխաները այցելում են իրենց ծնողներին, ընտանիքները հավաքվում են միասին և նշում տոնը։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Vaiyapuri Pillai History of Tamil Language and Literature. — Chennai, 1956. — P. 35.
  2. Kalabhooshanam Chelvatamby Maniccavasagar (Saturday, 12 April 2008). «Let New Year usher in everlasting peace and eternal prosperity». Daily News. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 14-ին. Վերցված է 2010 թ․ փետրվարի 25-ին.