Թամամշյանիելա կարմրավուն

բույսերի տեսակ
Թամամշյանիելա կարմրավուն
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Վերնաբաժին Բարձրակարգ բույսեր (Embryophyta)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Հովանոցածաղկավորներ (Apiales)
Ընտանիք Նեխուրազգիներ (Apiaceae)
Ցեղ Eleutherospermum
Տեսակ Թամամշյանիելա կարմրավուն (E. rubellum)
Միջազգային անվանում
Eleutherospermum rubellum

Թամամշյանիելա կարմրավուն (լատին․՝ Tamamschjaniella rubella), հովանոցավորների ընտանիքին պատկանող ծածկասերմ բույս։ Գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։

Նկարագրություն խմբագրել

Բազմամյա, երկար սողացող կոճղարմատով խոտաբույս է, որի բարձրությունը հասնում է 40-90 սմ-ի։ Արմատամերձ տերևները կրկնակի փետրաձև հատված են։ Ծածկոցի և ծածկոցիկի թերթերը բացակայում են կամ 1-3 հատ են, բզաձև։ Բաժակի ատամները բացակայում են։ Պսակաթերթերը վարդագույն, մանուշակագույն կամ մուգ մանուշակագույն են[1]։

Տարածում խմբագրել

Հայաստանում հանդիպում է միայն Լոռու ֆլորիստիկական շրջանում (Գարգառ գյուղի շրջակայք)։ Աճում է նաև Մեծ Կովկասյան լեռների վրա, Արևմտյան, Կենտրոնական և Արևելյան Անդրկովկասում, Հյուսիսարևելյան Անատոլիայում[1]։

Էկոլոգիա խմբագրել

Աճում է միջին լեռնային գոտում՝ ծովի մակարդակից 1500-1800 մ բարձրությանների վրա, հաճարենու անտառների բացատներում։ Ծաղկում է հուլիս-օգոստոս ամիսներին, պտղաբերում՝ օգոստոս-սեպտեմբերին[1]։

Պահպանություն խմբագրել

Կրիտիկական վիճակում գտնվող տեսակ է։ Կովկասի էնդեմիկ է։ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակչության մեջ ընդգրկված չէր։ Ընդգրկված չէ CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում։

Պահպանություն չի իրականացվում[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.