Թաղումը (նկար)
Թաղումը, անավարտ կտավ, որը պատկերում է Հիսուսի մարմինը գերեզմանում տեղադրելը և վերագրվում է իտալական Վերածննդի վարպետ Միքելանջելո Բոունարոտիին և թվագրվում է 1500 կամ 1501 թվականներով։ Այն գտնվում է Լոնդոնի ազգային պատկերասրահում, որը 1868 թվականին ձեռք է բերել կտավը Հռոմում՝ Շոտլանդիայի պաշտոնական դիվանատան լուսանկարիչ Ռոբերտ Մըքֆըրսոնից[4], ով էլ, ըստ տարբեր հակասական հաշվետվությունների, կտավը ձեռք է բերել մոտ 20 տարի առաջ։
![]() | |
տեսակ | գեղանկար և unfinished creative work? |
նկարիչ | Միքելանջելո[1] |
տարի | մոտ 1500[2] |
բարձրություն | 161,7 սանտիմետր |
լայնություն | 149,9 սանտիմետր |
ուղղություն | Բարձր վերածնունդ |
ժանր | հոգևոր արվեստ |
նյութ | յուղաներկ և փայտե տախտակ |
գտնվում է | Լոնդոնի ազգային պատկերասրահ[3] |
հավաքածու | Լոնդոնի ազգային պատկերասրահ[3] |
հիմնական թեմա | entombment of Christ? |
պատկերված են
| |
կայք | |
Ծանոթագրություններ | |
![]() |
ՊատմությունԽմբագրել
Այս կտավի ժամանագրական թվագրումը եղել է որոշակի վեճերի աղբյուր, թեև, ընդհանուր առմամբ, համարվում է վաղ շրջանի աշխատանք[5]։ Որոշ հեղինակավոր հեղինակներ հավատում են, թե հնարավոր է այն ձևափոխվել է Միքելանջելոյի աշակերտներից մեկի կողմից՝ կրկնօրինակելով վարպետին կամ էլ այն գործի անմիջական կրկնօրինակն է[6]։
1981 թվականին գտնված փաստաթղթերի համաձայն[7], Միքելանջելոյին հանձնարարվել է նկարազարդել Հռոմի Սուրբ Ավգուստինի եկեղեցին, բայց ավարտին հետ է վերադարձրել ամբողջ գումարը։ Հավանական է, որ այդ գործը Թաղումն էր, որն էլ անավարտ է մնացել Միքելանջելոյի Ֆլորենցիա վերադառնալու պատճառով։
Հայտնի է մի միջադեպ, համաձայն որի Միքելանջելոն նամակ է ստացել իր հորից, որտեղ ասվում է, թե պետք է թողնի այն ամենը, ինչ նա անում է, որովհետև տեղ էր հասել մարմարի մեծ կտորը, որով դառնար Դավթի արձանը։
ՆկարագրությունԽմբագրել
Կտավի կենտրոնական հատվածում պատկերված է Հիսուսը, ում տանում էին գերեզմանատուն։ Նախատեսված էր գերեզմանատունը նկարել կտավի վերևի աջ մասի դատարկ հատվածում։ Հիսուսի ետևի մասում գտնվող տարիքով մորուքավոր տղամարդը, ամենայն հավանականությամբ, Հովսեփ Արիթմանեցին է, ով տվել է իր գերեզմանը՝ Քրիստոսի դամբարան օգտագործելու համար։ Ձախից երկար մազերով ու երկար կարմիր կարմրանարնջագույն թիկնոցովը հավանաբար Սուրբ Հովհաննեսն Ավետարանիչն է՝ Մարիամներից մեկի հետ (հավանաբար Մարիամ Մագդաղենացին է), ով ծնկել է նրա ոտքերի մոտ։
Իրականում աջ կողմի երկու կերպարների ինքնությունը անհայտ է։ Ենթադրվում է, որ Նիկոդեմոսից ներքև գտնվող շարքի այս կերպարներից մեկը Մարիամներից մեկն է[8], մինչդեռ հեռավոր աջակողմյան կերպարը հնարավոր է Մարիամ Սալոմեն է։ Ներքևի աջակողմյան երկար անավարտ հատվածը նախատեսված էր ծնկած դիրքով պատկերել Կույս Մարիամ Աստվածածնին։
Որոշ կերպարների լողացող տեսքը մասամբ կարող է բացատրվել այն փաստով, որ կտավը նախատեսված էր դիտել ներքևից[9] և որն անավարտ է։ Այնուամենայնիվ, ակնհայտ է աճյունը կրողի դիրքի անհամապատասխանությունը, ինչն էլ աջ կողմում մնում է խնդրահարույց[10]։
Կտավի շատ անավարտ մասերը, ինչպես օրինակ բացակա Տիրամոր թիկնոցը, թանկարժեք լաջվարդ կապույտի անհրաժեշտությունը ունեին։ Կարճ ասած, այդպիսով կարելի էր ավարտել նկարը։ Այն թույլ կտար բացատրել, թե ինչու է այն անավարտ[11]։ Այնուամենայնիվ, եթե անգամ դա այդպես է, չի բացատրում, թե ինչու վարպետը չի ավարտել կտավի շատ հատվածներ, որոնք չեն պահանջում որևէ կապույտ գույն[12]։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ http://artuk.org/discover/artworks/the-entombment-115575
- ↑ https://www.nationalgallery.org.uk/paintings/michelangelo-the-entombment-or-christ-being-carried-to-his-tomb
- ↑ 3,0 3,1 http://www.nationalgallery.org.uk/paintings/michelangelo-the-entombment
- ↑ Michael Hirst and Jill Dunkerton, Making and Meaning: the Young Michelangelo, National Gallery Publications, London, 1994 at 131, endnote 11.
- ↑ Hirst and Dunkerton, op cit at 60.
- ↑ «Sepoltura di Cristo: La tela incompiuta di Michelangelo (in Italian)»։ Արխիվացված է օրիգինալից 2020-05-19-ին։ Վերցված է 2019-03-28
- ↑ Michael Hirst, 1981. Michelangelo in Rome: an altar-piece and the'Bacchus', The Burlington Magazine, October 1981:581ff.
- ↑ Hirst and Dunkerton, op cit at 67.
- ↑ Andrew Graham-Dixon, “Anatomy of a Genius”, The Independent, 25 October 1994, http://www.andrewgrahamdixon.com/archive/readArticle/891 Archived 2011-09-12 at the Wayback Machine.
- ↑ Hirst and Dunkerton, op cit at 69.
- ↑ Hirst and Dunkerton, op cit at 70, 123
- ↑ Philip McCouat, "Michelangelo's disputed Entombment", http://www.artinsociety.com