Թաղանթանյութի եթերներ և էսթերներ

Թաղանթանյութի եթերներ և էսթերներ, թաղանթանյութի ալկիլացման և ացիլացման նյութեր և ընդհանուր բանաձևերով։

Եթերներն ստացվում են թաղանթանյութի և ալկիլքլորիդների փոխազդեցությունից –անոց ալկալիների ներկայությամբ։ Մեթիլ–, էթիլ– և բենզիլեթերները կիրառվում են տեքստիլ, պլաստմասսաների և լուսանկարչական ժապավենների արդյունաբերության մեջ։

Էսթերներն ստացվում են թաղանթանյութի և թթուների կամ նրանց անհիդրիդների փոխազդեցությունից։

Քացախատները ստացվում են թաղանթանյութը քացախանհիդրիդի, քացախաթթվի և քիչ քանակի խառնուրդի հետ 30–45 °C տաքացնելիս։ Հիմնականում ստացվում է եռքացախատը, որը կիրառվում է քացախատային մետաքս (արնել, կուրպլետ) ստանալու համար։

Նիտրատները ստացվում են թաղանթանյութը -ի և -ի խառնուրդով (նիտրացնող խառնուրդ) մշակելիս։ Հատկությունները և կիրառման բնագավառները կախված են նիտրման աստիճանից։ Լրիվ նիտրվածը (նիտրոթաղանթանյութ) կիրառվում է անծուխ վառոդի պատրաստման համար, իսկ մասամբ նիտրված նյութերը՝ պլաստմասսաների, կինո և լուսանկարչական ժապավենների, նիտրոլաքերի և նիտրոսոսինձների արտադրության մեջ։

Քսանտոգենատներն ստացվում են թաղանթանյութի ալկալիական լուծույթը ծծմբածխածնով մշակելիս։ Կիրառվում են արհեստական մետաքսի արտադրության մեջ և փաթեթավորման թաղանթներ (ցելոֆան) պատրաստելու համար։

Տես նաև խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 130