Նիտրատներ
Նիտրատներ (լատին․՝ nitras), ազոտական թթվի աղերն են, պարունակում են միավալենտ անիոն։ Նիտրատները սպիտակ, բյուրեղային նյութեր են[2]։
Նիտրատներ | |
---|---|
Ընդհանուր տեղեկություններ | |
Դասական անվանակարգում | Նիտրատներ |
Քիմիական բանաձև | NO₃⁻ |
Մոլային զանգված | 1,0E−25 կիլոգրամ[1] գ/մոլ |
Քիմիական հատկություններ | |
Դասակարգում | |
CAS համար | 14797-55-8 |
PubChem | 943 |
SMILES | [N+](=O)([O-])[O-] |
ChEBI | 918 |
Եթե հատուկ նշված չէ, ապա բոլոր արժեքները բերված են ստանդարտ պայմանների համար (25 °C, 100 կՊա) |
Պատմական անվանումը սելիտրա է (՝ չիլիական, ՝ հնդկական, ՝ նորվեգական), որն այժմ օգտագործվում է հիմնականում միներալոգիայում որպես հանքանյութերի անվանում և որպես պարարտանյութերի անվանում գյուղատնտեսության մեջ։
Ընդհանուր քիմիական հատկություններ
խմբագրելՆիտրատները ստացվում են մետաղների, օքսիդների, հիդրօքսիդների և աղերի վրա ազոտական թթվով ազդելիս։ Գործնականում բոլոր նիտրատները ջրում լուծելի են[3]։
Նիտրատները պինդ վիճակում (սովորաբար գտնվում են հալված վիճակում) հանդիսանում են բավական ուժեղ օքսիդիչներ, սակայն ի տարբերություն ազոտական թթվի լուծույթում գործնականում չունեն օքսիդացնող հատկություններ։
Նիտրատները կայուն են սովորական ջերմաստիճանում։ Սովորաբար դրանք հալվում են համեմատաբար ցածր ջերմաստիճանում (200-600 °C), հաճախ քայքայվում են։
Նիտրատների քայքայում
խմբագրելԱզոտական թթվի աղերը տաքացնելիս քայքայվում են, ընդ որում քայքայման արդյունքը պայմանավորված է մետաղների ստանդարտ էլեկտրոդային պոտենցիալների շարքում աղ առաջացնող մետաղի դիրքից։
Li→Rb→K→Ba→Sr→Ca→Na→Mg→Al→Mn→Zn→Cr→Fe→Cd→Co→Ni→Sn→Pb→(H)→Sb→Bi→Cu→Hg→Ag→Pd→Pt→Au
Մագնեզիումից ձախ տեղադրված մետաղների նիտրատները (բացի լիթիումից) քայքայվելիս առաջացնում են նիտրիդներ և թթվածին, օրինակ նատրիումի նիտրատը քայքայվում է 300°С-ում.
Մետաղների ստանդարտ էլեկտրոդային պոտենցիալների շարքում մագնեզիումից պղինձ տեղադրված մետաղների նիտրատները, ինչպես նաև լիթիումի նիտրատը քայքայվելիս առաջացնում են մետաղի օքսիդ, ազոտի (IV) օքսիդ և թթվածին։ Օրինակ պղնձի (II) նիտրատը տաքացնելիս քայքայվում է առաջացնելով պղնձի (II) օքսիդ, ազոտի (IV) օքսիդ և թթվածին.
Շարքում պղնձից հետո տեղադրված մետաղների նիտրատները քայքայվելիս առաջացնում են ազատ մետաղ, ազոտի (IV) օքսիդ և թթվածին։ Օրինակ արծաթի նիտրատը 170°С տաքացնելիս քայքայվում է առաջացնելով ազատ արծաթ, ազոտի (IV) օքսիդ և թթվածին
Ամոնիումի նիտրատի ջերմային քայքայումը ջերմաստիճանից կախված ընթանում է տարբեր ձևերով.
- 270 °C-ից ցածր ջերմաստիճանում՝
- 270 °C-ից բարձր ջերմաստիճանում կամ դետոնացիա
Կիրառություն
խմբագրելՆիտրատները հիմնականում կիրառվում են որպես պարարտանյութեր (սելիտրաներ) և պայթուցիկ նյութեր (ամոնիտներ)։ Կիրառվում են տեխնիկայում, ապակու և դեղանյութերի արտադրությունում։ Մտնում են հրթիռային վառելիքի բաղադրության մեջ։ Երշիկեղենի արտադրությունում օգտագործվում են որպես սննդային հավելումներ[4]։
Կենսաբանական դեր
խմբագրելԱզոտական թթվի աղերը հանդիսանում են հանքային պարարտանյութերի բաղադրիչներ։ Նիտրատների բաղադրության մեջ մտնող ազոտը բուսական բջիջներում ունի կառուցողական գործառույթ և օգտագործվում է քլորոֆիլ ստեղծելիս։ Մարդկանց օրգանիզմում նիտրատները վերածվում են նիտրիտների և նիտրոզամինի։
Գրականություն
խմբագրել- Գ.Պ. Խոմչենկո, Քիմիայի ձեռնարկ ԲՈւՀ ընդունվողների համար, 2005թ., Երևան
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 nitrooxidane
- ↑ Մ. Մ. Պետրով, Լ.Ա. Միխաիլով, Յու. Ն. Կուկուշկին, Անօրգանական քիմիա, Լույս, 1979թ., Երևան
- ↑ Գ.Պ. Խոմչենկո, Քիմիայի ձեռնարկ ԲՈւՀ ընդունվողների համար, 2005թ., Երևան
- ↑ Opinions of the Scientific Committee for Food on: Nitrates and Nitrite / Reports of the Scientific Committee for Food; European Commission, 1997
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նիտրատներ» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 306)։ |