Թալերհոֆ
Թալերգոֆ (գերմ.՝ Interniertenlager Thalerhof), համակենտրոնացման ճամբար, որ ստեղծել է Ավստրո-Հունգարական կայսրությունը Առաջին համաշխարհային պատերազմի առաջին օրերին։ Գտնվել է Ալպերի ստորոտի հովիտներից մեկում` Շտիրիա նահանգի գլխավոր քաղաքի` Գրացի մոտ։ Թալերգոֆը 20-րդ դարի համաշխարհային պատմության մեջ համակենտրոնացման ճամբարներից առաջիններից մեկն է և առաջինը Եվրոպայում[1]։
Այստեղ են բնակեցվել Գալիցիայից և Բուկովինայից տեղահանված բնակիչներ` ռուսիններ, որոնք եղել են Ռուսական կայսրության կողմնակիցները և տեղահանվել են լեհերի և ուկրաինամետների պահանջով[2][3]։ Ռուսամետների մյուս խոշոր համակենտրոնացման ճամբարը եղել է Թերեզինը։
Պատմություն
խմբագրելԳալիցիայի և Բուկովինայի ռուսամետների առաջին խումբը Թալերգոֆ է բերվել 1914 թվականի սեպտեմբերի 4-ին։
Մինչև 1915 թվականի ձմեռըԹալերգոֆում բարաքներ չեն եղել։ Մարդիկ բաց երկնքի տակ պառկել են հողին թե՛ անձրևին, թե՛ ցրտին[2][4]։
ԱՄՆ-ի կոնգրեսական Ժոզեֆ. Մակորմիկի վկայությամբ տարհանվածներին ենթարկել են ծեծի ու կտտանքի[3]։
1914 թվականի` Շլեերի պաշտոնական հաղորդագրության մեջ նշվում էր, որ Թելերգոֆում այդ ժամանակ գտնվել է 5.700 մարդ։ Նրանցից 1915-ը եղել են Լեմկովշչինայի բնակիչներ[5]։
1914 թվականի սեպտեմբերի 4-ից 1917 թվականի մայիսի 10-ը Թալերգոֆում բանտարկվել են 20.000 ռուսամետներ, միայն առաջին մեկուկես տարվա ընթացքում մահացել է ավելի քան 3.000 բանտարկյալ[2][4]։ Գալիցիացի քաղաքական գործիչ Դմիտրի Մարկովի տվյալներով 1915 թվականի առաջին կեսին գլխատվել է մոտ 3.800 մարդ[6]։
Ճամբարը փակվել է 1917 թվականի մայիսին Ավստրո-Հունգարիայի վերջին կայսր Կառլ I-ի կարգադրությամբ։ Ճամբարի տեղում բարաքները մնացել են մինչև 1936 թվականը։ Էքսգումացիայի են ենթարկվել 1767 դիակ, որոնք վերահուղարկավորվել են Ֆելդկիրխեն (անգլ.՝ Feldkirchen) գյուղի մոտ գտնվող ընդհանուր գերեզմանոցում[5]։
Ներկայումս ճամբարի տեղում Գրաց-Թալերգոֆ օդանավակայանն է։
Ականատեսների վկայություն
խմբագրելԱլեքսանդր Մակովսկու վկայությունից[7].
Ահա ինչ է գրում ճամբարի նախկին բանտարկյալ Վասիլի Վավրիկը[2].
Նշանավոր բանտարկյալներ
խմբագրել- Յարոսլավ Կաչմարչիկ (1885-1944) - լեմկիների Ռուսական ժողովրդական հանրապետության նախագահ[8][9]
- Նիկոլայ Անտոնևիչ - պատմաբան, հրապարակախոս
- Վասիլի Վավրիկ - գրող, գրականագետ, պատմաբան
- Նիկոլայ Գլեբովիցկի - գրող, հասարակական գործիչ
- Յուրի Դեմյանչիկ - բանասեր
- Մեֆոդի Տրոխանովսկի - հասարակական գոչծիչ, մանկավարժ[5]
Հիշատակ
խմբագրել1934 թվականի Լվովի Լիչակովսկի գերեզմանոցում կանգնեցվել էհուշարձան` նվիրված Թալերգոֆի զոհերի հիշատակին։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Денисов А.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 Ваврик В. Р.
- ↑ 3,0 3,1 McCormick M.
- ↑ 4,0 4,1 Talerhof (անգլ.)
- ↑ 5,0 5,1 5,2 Bogdan Horbal Talerhof (անգլ.)
- ↑ АВПРИ. Ф. 257, Оп. 556, Д. 56, Л. 6.
- ↑ Талергофскiй альманахъ, Вып. 3., Ч. 1. — Маковскій А. Талергофскій узникъ изъ Сокальщины.
- ↑ Лемки(չաշխատող հղում)
- ↑ Пашаева Н. М., 2001, Гл. V. Между двумя мировыми войнами. 1918−1939.