Թագավորի օր

Նիդերլանդների ազգային տոն

Թագավորի օր (հոլ.՝ Koningsdag ) կամ Թագուհու օր (հոլ.՝ Koninginnedag ), ազգային տոն, որը նշվում է Նիդերլանդներում, Արուբայում, Կյուրասաոյում և Սինտ Մաարտենում։ Ներկայում տոնը նշվում է ապրիլի 27-ին (եթե օրը կիրակի չէ, այլապես՝ ապրիլի 26-ին)[1], իսկ մինչ այդ տոնվել է օգոստոսի 31-ին և ապրիլի 30-ին։ 2014 թվականին Թագավորի օրը նշվել է ապրիլի 26-ին, քանի որ 27-ը եղել է կիրակի[2]։ Տոնը, որը կապված է միապետի ծննդյան օրվա հետ, դիտարկվում է նաև որպես ազգային միասնության և համերաշխության օր (հոլ.՝ saamhorigheid)։ Նիդերլանդցիներն այդ օրը հագնում են նարնջագույն հագուստ, որը Օրանի արքայատոհմի ընտանեկան գույնն է։ Տոնը հայտնի է շնորհիվ ամբողջ երկրով կազմակերպվող «ազատ շուկաների» (հոլ.՝ vrijmarkt), որտեղ ամեն մարդ կարող է փողոց դուրս գալ և ազատորեն վաճառել իր ապրանքները։ Բազմաթիվ քաղաքներում կազմակերպվում են համերգներ, որտեղ հնչում է աշխարհի տարբեր ոճերի երաժշտություն (ծանր ռոքից մինչև ռեյվ), ամենուր կարելի է հանդիպել փողոցային երաժիշտների և մարդկանց, որոնք ցուցադրում են այս կամ այն անսովոր ունակությունները։ Որոշ քաղաքներում, մասնավորապես՝ Հաագայում, նշում են նաև տոնի նախօրեի գիշերը՝ այսպես կոչված, Koningsnacht Թագավորական գիշերը։

Թագավորի օր

Տեսակofficial birthday?
Ենթադասամենամյա միջոցառում
ԱմսաթիվԱպրիլի 27
Տոնվում է Նիդերլանդներ
սկսած1885
մինչև2013
Ի հիշատակKing of the Netherlands?
Նարնջագույն հագուստով մարդիկ Թագուհու օրը, 2007 թվական

Պատմություն խմբագրել

 
Բեատրիքս թագուհին Հաագայի քաղաքապետի հետ Թագուհու օրվա տոնակատարության ժամանակ, 2005 թվական

Ավանդույթի սկիզբը դրվել է 1885 թվականին, երբ Լիբերալ կուսակցությունը որոշեց ստեղծել ժողովրդական միասնության օր։ Օգոստոսի 31-ին նշվեց Արքայադստեր օրը (հոլ.՝ Prinsessedag)՝ Վիլհելմինա արքայադստեր ծննդյան օրը։ Երբ արքայադուստրը դարձավ թագուհի, տոնը վերանվանվեց Թագուհու օր։ Ի տարբերություն հետագա տիրակալների, Վիլհելմինան գրեթե երբեք ներկա չի գտնվել տոնակատարություններին[3][4]։

Երբ 1948 թվականին գահ բարձրացավ Յուլիանա թագուհին, տոնական ամսաթիվը տեղափոխվեց ապրիլի 30, քանի որ դա էր նրա ծննդյան օրը։ Շնորհավորանքները նա ընդունում էր Սուստդեյկ պալատում, որին բնակիչները հերթով մոտենում էին և նվիրում ծաղիկներ ու ընծաներ։ Յուլիանայի դուստրը՝ Բեատրիքս թագուհին, որոշեց չփոխել ապրիլի 30-ի ամսաթիվը՝ ի հիշատակ իր մոր, ինչպես նաև այն պատճառով, որ սեփական ծննդյան օրը (հունվարի 31-ը) պակաս հարմար է տոնն անցկացնելու համար։ Նա այդ օրը անցնում էր մեկ կամ երկու քաղաքի փողոցներով, և հավաքված հպատակները ողջունում էին նրան[5]։ Աստիճանաբար հաստատվեց տոնական այդ օրը բազմաթիվ համերգներ և բացօթյա այլ զանգվածային միջոցառումներ անցկացնելու ավանդույթը։

2013 թվականին հենց Թագուհու օրը Բեատրիքսը հրաժարվեց գահից հօգուտ որդու՝ Վիլեմ Ալեքսանդրի, որը ծնվել է ապրիլի 27-ին։ Հենց այդ պատճառով տոնը վերանվանվեց Թագավորի օր, իսկ նրա պաշտոնական ամսաթիվը տեղաշարժվեց երեք օրով։

Պատահարներ խմբագրել

2009 թվականի ապրիլի 30-ին Ալպենդորնում Թագուհու օրվա տոնակատարության ժամանակ 38-ամյա գործազուրկ Կարստ Տատեսը իր Suzuki Swift ավտոմեքենան ուղղեց ժողովրդի ամբոխի վրա՝ սպանելով 7 և վիրավորելով 11 մարդու։ Հանցագործը զոհվեց ստացված վնասվածքներից[6]։ Ենթադրվում է, որ նրա թիրախը եղել է անձամբ թագուհին։ Դա Նիդերլանդների նորագույն պատմության մեջ թագավորական ընտանիքի վրա կատարված առաջին հարձակումն է։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Herplaatsing van het Besluit van 30 januari 2013, nr. 13.000173, houdende vaststelling en aanduiding van de zevenentwintigste april als Koningsdag.(նիդեր.)
  2. «30 April». The Dutch Royal House. Rijksvoorlichtingsdienst. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ սեպտեմբերի 27-ին. Վերցված է 2008 թ․ մայիսի 1-ին. {{cite web}}: External link in |work= (օգնություն)
  3. «Koninginnedag past and present». The Dutch Royal House. Rijksvoorlichtingsdienst. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ սեպտեմբերի 29-ին. Վերցված է 2008 թ․ մայիսի 1-ին. {{cite web}}: External link in |website= (օգնություն)
  4. (Հոլանդերեն)
  5. Travel.ru: День королевы отметят в Нидерландах (19 апреля 2008 г.
  6. «Водитель, покушавшийся на королеву Нидерландов, умер». Би-би-си. 1 мая 2009 года. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 24-ին. Վերցված է 2009 թ․ սեպտեմբերի 14-ին.

Հղումներ խմբագրել