Թագավորական մզկիթ (Սարաևո)

մզկիթ

Սարաևոյի թագավորական մզկիթ (բոս․՝ Careva Džamija), Բոսնիա և Հերցեգովինայի մայրաքաղաք Սարաևոյում գտնվող ամենահին մզկիթը։

Թագավորական մզկիթ
Careva Džamija
Հիմնական տվյալներ
Տեսակմզկիթ
ԵրկիրԲոսնիա և Հերցեգովինա Բոսնիա և Հերցեգովինա
ՏեղագրությունՍտարի Գրադ (համայնք, Բոսնիա և Հերցեգովինա)[1] և Սարաևո
ՀասցեObala Isa-bega Ishakovića br. 2, 71000 Sarajevo[1]
Դավանանքիսլամ
Հիմնական ամսաթվերը1457
Ժառանգության կարգավիճակԲոսնիա և Հերցեգովինայի ազգային հուշարձան[1]
ԱնվանվածՄուհամմեդ II
Ճարտարապետական ոճօսմանյան ճարտարապետական ոճ
Հիմնադրված1457
Քարտեզ
Քարտեզ
 Emperor's Mosque Վիքիպահեստում
emperorsmosque.org

Սարաևոյի թագավորական մզկիթն անվանվել է ի պատիվ Օսմանյան կայսրության սուլթան Սուլեյման I-ի[2]։

Պատմություն

խմբագրել

Մզկիթն առաջին անգամ կառուցվել է 1462 թվականին՝ Մուրադ Խոջա կամ Ամուրաթես սուլթանի կառավարման տարիներին։ Բացի մզկիթը, Օսմանյան կայսրության տարբեր հատվածներում, ինչպես նաև ժամանակակից Բոսնիա Հերցեգովինայի տարածքում սուլթանը կառուցել է բազմաթիվ պալատներ, կամուրջներ, դպրոցներ և այլն։

1462 թվականին մզկիթը հրդեհվել է Սերբիայի բռնակալ Վուկ Բրանկովիչի կողմից։ Սուլեյման I-ի օրոք՝ 1527 թվականին, մզկիթը վերակառուցվել է։ Այս գործի համար մզկիթն անվանվել է ի պատիվ Սուլեյման սուլթանի և կրում է թագավորական կամ կայսերական անվանումը։

Մզկիթի տարածքում գործում է նաև կրոնական դպրոց՝ մադրասսա, ինչպես նաև տեղի են ունենում քաղաքացիների ընդհանուր ժողով։ Մզկիթի տարածքում են ապաստանում նաև Սարաևո ժամանած ուխտավորները։

Ճարտարապետություն

խմբագրել

Թագավորական մզկիթի շինարարությունը գրեթե չի տարբերվում այդ ժամանակահատվածում Օսմանյան կայսրության տարբեր հատվածներում կառուցված կրոնական կառույցների ճարտարապետական ոճից։

Բնորոշ է գմբեթավոր տանիքը։ Մզկիթ մտնելուց առաջ պետք է կատարել ծիսական լվացում, ինչպես ցույց է տրված Ղուրանում։

Աղոթքի սրահը ամբողջովին գորգապատ է։ Կանայք աղոթում են տղամարդկանցից անջատ։ Աղոթքի ժամին այս մզկիթը բաց է այցելուների համար։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 Բոսնիա և Հերցեգովինայի ազգային հուշարձանների պահպանության հանձնաժողով — 2001.
  2. «Սարաևոյի թագավորական մզկիթ, Բոսնիա և Հերցեգովինա». ThePlanetOfHotels.com. Վերցված է 2014 թ․ փետրվարի 18-ին.