Հայկազուն Թաբիբյան
Հայկազուն Թորոսի Թաբիբյան (1867, Կեսարիա - 1915, Ամասիա), հայ ատամնաբույժ, հասարակական գործիչ։
Ծնվել է | 1867 |
---|---|
Ծննդավայր | Կեսարիա |
Մահացել է | 1915 |
Մահվան վայր | Ամասիա |
Մահվան պատճառ | Հայոց ցեղասպանություն |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | ատամնաբույժ |
Կենսագրություն
խմբագրելՀայկազուն Թաբիբյանը ծնվել է 1867 թ., Կեսարիա քաղաքում։ Պապը՝ Անկարայի նահանգի Կեսարիայի գավառի կենտրոն Կեսարիա քաղաքում ծնված Հարություն Թութգալճյանը հնագույն բժշկարանները ուսումնասիրելով և ինքնուսուցման ճանապարհով դարձել էր անվանի հեքիմբեկաբույժ (սնխչի), ինչպես նաև նախահայրը անվանի բժիշկների Թաբիբյան գերդաստանի («թաբիբ» արաբերենում և օսմաներենում նշանակում է բժիշկ)։ Հարություն Թութգալճյանի անդրանիկ զավակն էր բժիշկ Հաջի Թորոս Թաբիբյանը (Թութգալճի Հեքիմ Օղլի, 1823-1914), կրտսեր որդին էր բժիշկ Նահապետ Թաբիբյանը (1844-1914)։ Հաջի Թորոս Թաբիբյանի ավագ որդին է բժիշկ Տիգրանը (1858-?), կրտսերը՝ բժիշկ Հայկազունը։ Եղբայրը՝ Տիգրան Թաբիբյանը բժշկական կրթությունն ստացել է ԱՄՆ-ում և եղել բժիշկ։
ՀայկազունԹաբիբյանն ատամնաբուժական կրթություն է ունեցել և ատամնաբույժ աշխատել։ Եղել է հնչակյան կուսակցության անդամ և հասարակական-քաղաքական գործիչ։
1915 թվականի ամռանը ձերբակալվել է։ 1915 թ., Ամասիայում/ՍաղՏաղի/Ղարա Չալուխի ձորում դաժանորեն սպանվել է տեղի կառավարիչի հրամանով՝ 48 տարեկանում։
1918 թվականին՝ պատերազմի ավարտից հետո, ավագ եղբայրը՝ բժիշկ Տիգրանը, դատական գործ է հարուցել եղբոր սպանության համար և հասել նրան, որ Պատերազմական ատյանը 1920 թ. մահվան է դատապարտել Ամասիայի ոճրագործ կառավարչին։ Սակայն շուտով կացության տերն է դարձել քեմալական կառավարությունը և կասեցրել հայակեր կառավարչին կախաղան բարձրացնելը։
Գրականություն
խմբագրել- Ալպօյաճեան Արշակ, Պատմութիւն հայ Կեսարիոյ, Բ. հատոր, Գահիրէ, 1937։
- Մեզպուրեան Արթօ, Հայ եւ ծագումով հայ բժիշկներ։ Այբուբենական համառօտ անուանացանկ (16881940), Իսթանպուլ, 1940։
- Յուշամատեան Մեծ Եղեռնի (1915-1965), պատրաստեց Գերսամ Ահարոնեան, Պէյրութ, 1965։
- Թէոդիկ, Գողգոթայ հայ հոգեւորականութեան, Նիւ Եորք, 1985։
- Թէոդիկ, Յուշարձան նահատակ մտաւորականութեան, Բ. տպագրութիւն, Երեւան, ապրիլ 24, 1985։
- Շահբազյան Հասմիկ և Միրզոյան Անահիտ (կազմողներ), Ցուցակ Հայոց ցեղասպանության զոհերի (1915-1923 թթ.), հ. 3, Անկարայի նահանգ, Երևան, 2006։
Աղբյուրներ
խմբագրել- Հարություն Մինասյան, Օսմանյան կայսրությունում և Թուրքիայի Հանրապետությունում բռնաճնշումների և ցեղասպանության ենթարկված հայ բժիշկներ, Երևան, «Լուսաբաց», 2014 — 520 էջ։