Ընտանեկան ամուսնություն (սերիալ)
«Ընտանեկան ամուսնություն» (անգլ.՝ State of the Union), բրիտանական հեռուստատեսային մինի սերիալ (2019)։ Սերիալի բնորոշ ոճական առանձնահատկությունն այն է, որ այն գրեթե ամբողջությամբ բաղկացած է երկու գլխավոր գործող անձանց երկխոսություններից (ամուսնական զույգի ամուսնալուծության եզրին)[1]։ Կարելի է նաև նշել, որ սերիալի ընդհանուր տևողությունը փոքր-ինչ գերազանցում է մեկուկես ժամը (յուրաքանչյուր սերիա տասը րոպե է)։
Ընտանեկան ամուսնություն | |
---|---|
Ժանր | հումորային դրամա |
Ստեղծող | Նիկ Հորնբի |
Երկիր | ![]() ![]() |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Սթիվեն Ֆրիրզ |
Գլխավոր դերերում | Ռոզամունդ Փայք, Քրիս Օ’Դաուդ, Բրենդան Գլիսոն և Փաթրիշա Քլարքսոն |
Սցենարիստ | Նիկ Հորնբի |
Օպերատոր | Մայք Իլի |
Երաժշտություն | Roger Eno? |
Եթերաշրջանների քանակ | 2 |
Սերիաների քանակ | 20 |
Էկրաններին է | մայիսի 6, 2019-ից |
Հեռուստաալիք | Sundance TV? |
Պաշտոնական կայքէջ |
Անվանում Խմբագրել
«State of the Union» (բառացի՝ «Ամուսնության փուլ») բնօրինակ անվանումը բառացիորեն համապատասխանում է նրան, թե ինչպես է Միացյալ Նահանգներում ավանդաբար կոչվում ԱՄՆ նախագահի ամենամյա ուղերձը Կոնգրեսին[2]։
Կերպարներ Խմբագրել
- Քրիս Օ’Դաուդ՝ Թոմ, մելանխոլիկ և թուլակամ երաժշտական քննադատ։
- Ռոզամունդ Փայկ՝ Լուիզա, սլացիկ գործարար կին, բժիշտ հերոնտոլոգիայի կենտրոնում։
Սյուժե Խմբագրել
15 տարի միասին ապրած Թոմ և Լուիզա ամուսիններն ամուսնալուծության եզրին են և այդ կապակցությամբ շաբաթական մեկ անգամ այցելում են ընտանեկան հոգեթերապևտին։ Բժշկի աշխատասենյակի կողքին գտնվում է փաբը, որտեղ նրանք հանդիպում և զրուցում են ընդունելությունից անմիջապես առաջ, այդ թվում՝ առավելագույնս շեղված թեմաներով։
Հետաքրքիր փաստեր Խմբագրել
- Գործադիր պրոդյուսերներ Ֆրիրզը և Հորնբին ավելի վաղ համագործակցել են 2000 թվականին՝ «Ֆանատիկոս» ֆիլմի շրջանակներում (համապատասխանաբար՝ ռեժիսոր և սցենարիստ)[3]։
- Քրիս Օ'Դաուդը «Ընտանեկան ամուսնություն» սերիալում խաղացել է «Հասնել կարճահասակ կնոջը» սերիալի երկրորդ և երրորդ եթերաշրջանների նկարահանումների միջև ընկած ժամանակահատվածում, որտեղ նրա հերոսը կոպիտ և ցինիկ ավազակ է։
- Սերիալի ռուսական տարբերակում գլխավոր հերոսներին հնչյունավորում են հայտնի հումորիստներ Միխայիլ Շացը և Տատյանա Լազարևան (կյանքում նրանք նաև ամուսիններ են)։
Մրցանակներ Խմբագրել
2019 թվականին՝ «Primetime Creative Arts Emmy Awards»-ի մրցանակների շնորհման ժամանակ, սերիալն զբաղեցրել է առաջին հորիզոնականը միանգամից երեք հիմնական անվանակարգերում (Լավագույն կատակերգական/դրամատիկական սերիալ, Տղամարդու լավագույն դեր, Կնոջ լավագույն դեր)[4]։
Ծանոթագրություններ Խմբագրել
- ↑ Сериал, в котором никто не готов // Коммерсантъ.
- ↑ ««Семейный брак» с О'Даудом и Пайк — терапия для пар в 10 сериях» (ռուսերեն)։ Газета.Ru։ Վերցված է 2019-12-27
- ↑ «Итоги-2019: лучшие сериалы года» (ռուսերեն)։ www.elle.ru։ Վերցված է 2019-12-27
- ↑ Diane Haithman,Nellie Andreeva (2019-09-16)։ «‘State Of The Union’ Triumphs With 3 Emmy Wins After Qualifications Fluke Led To Short-From Series Nom» (անգլերեն)։ Deadline։ Վերցված է 2019-12-27