Ընկուզապտղավոր մշակաբույսեր

Ընկուզապտղավոր մշակաբույսեր, ծառերի բուսացեղեր, որոնց պտուղը հայտնի է ընկույզ (nux) ընդհանուր անվամբ և կազմված են փայտացած կեղևից ու նրա մեջ ամփոփված ուտելի միջուկից։ Ընկուզապտղավոր մշակաբույսերի շարքին են դասվում տարբեր ընտանիքների ցեղեր․ ընկուզազգիներ՝ ընկուզենի, մանջուրային ընկուզենի, պեկան, կեչազգիներ՝ պնդուկենի, տխլենի, վարդազգիներ՝ նշենի, հաճարազգիներ՝ շագանակենի, հաճարենի, սոճազգիներ՝ սիբիրային մայրի, աղտորազգիներ՝ պիստակենի։ Ընկույզների միջուկը հարուստ է ճարպերով (մինչև 77%), սպիտակուցներով (մինչև 22%), շագանակենու պտուղներում շատ են ածխաջրերը (մին չև 50%)։ Գրեթե բոլոր ընկուզապտղավոր մշակաբույսեր մեծ տարածքներով աճում են վայրի վիճակում։ Բնական տնկարկներում կատարվում են ընկույզի մթերման աշխատանքներ։ ՀՀ-ում տարածված են ընկուզենին, պնդուկենին, տխլենին, շագանակենին, նշենին, պիստակենին, հաճարենին և այլն։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Գյուղատնտեսական հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։