Էդուարդ Թերզյան

հայ նկարիչ
(Վերահղված է Է. Թերզյանից)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Թերզյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Էդուարդ Թերզյան (1882, Ստամբուլ, Օսմանյան կայսրություն - 1955, Կիպրոս), հայ նկարիչ։

Էդուարդ Թերզյան
Ծնվել է1882
ԾննդավայրԿ. Պոլիս
Վախճանվել է1955
Մահվան վայրԿիպրոս
Ազգությունհայ
Մասնագիտություննկարիչ
ՀայրԹովմաս Թերզյան

Որդին է բանաստեղծ Թովմաս Թերզյանի։

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է Կ. Պոլսում։ Կրթությունն ստացել է ծննդավայրում, ապա շարունակել Վենետիկում, հետևելով նկարչության։ Մասնագիտությունը կատարելագործել է Վիեննայի գեղարվեստների վարժարանում։ Մեծ եղեռնից հետո անցել է ԱՄՆ։ 1921 թվականին Նյու-Յորքում բացված մի ցուցահանդեսում ցուցադրվել են նրա մի քանի նկարները, որոնք մամուլում լավ գնահատականի են արժանացել։ Հետագայում մասնակցել է բազմաթիվ ցուցահանդեսների։ Հիմնականում ապրել է Հունաստանում։ Մահացել է Կիպրոսում[1]։

Աղբյուրներ խմբագրել

  1. Գառնիկ Ստեփանյան (1973). Կենսագրական բառարան, հատոր Ա. Երևան: «Սովետական գրող». էջ էջ 359-360.