Սամիրա Էֆենդի
Սամիրա Էֆենդիևա (ադրբ.՝ Samirə Azər qızı Əfəndiyeva[1], առավել հայտնի է որպես Սամիրա Էֆենդի, ապրիլի 17, 1991, Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ), ադրբեջանցի երգչուհի։ Եվրատեսիլ 2020 երգի մրցույթում, որը կայանալու է Նիդերլանդների Ռոտերդամ քաղաքում, «Cleopatra» երգով ներկայացնելու է Ադրբեջանը[2]։
Սամիրա Էֆենդի | |
---|---|
Բնօրինակ անուն | ադրբ.՝ Samirə Azər qızı Əfəndiyeva |
Ծնվել է | ապրիլի 17, 1991 (33 տարեկան) Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Երկիր | Ադրբեջան |
Ժանրեր | ջազ և փոփ |
Մասնագիտություն | երգչուհի |
Գործիքներ | վոկալ |
Samira Efendi Վիքիպահեստում |
Գործունեություն
խմբագրելՎաղ գործունեություն
խմբագրելԷֆենդիևան հռչակ է ձեռք բերել իր երկրում մի շարք երաժշտական մրցույթներին մասնակցելուց հետո, այդ թվում` «Yeni Ulduz» (2009), «Böyük Səhnə» (Ադրբեջանի նախընտրական փուլ) (2014) և «The Voice of Azerbaijan» (2015-2016, երրորդ հորիզոնական)[1]։ 2017 թվականին «Silk Way Star» միջազգային երգի մրցույթում, որն անցկացվել է Ղազախստանի Ալմաթի քաղաքում, եղել է Ադրբեջանի ներկայացուցիչը և զբաղեցրել է երրորդ հորիզոնականը[2][3]։ Էֆենդիևան «Նուր-Սուլթանի ձայնը» փառատոնում նորից ներկայացրել է իր երկիրը, որն անցկացվել է Ղազախստանի մայրաքաղաք Նուր-Սուլթանում (2019)։
Եվրատեսիլ 2020
խմբագրել2020 թվականի փետրվարի 28-ին ադրբեջանական ITV հեռուստաընկերությունը հայտարարել է, որ Էֆենդիևան ներքին ընտրությամբ ընտրվել է` որպես Եվրատեսիլ 2020 երգի մրցույթում Ադրբեջանի ներկայացուցիչ[2]։
Սկավառակագրություն
խմբագրելՍինգլներ
խմբագրելԱնվանում | Տարի |
---|---|
Yarımın Yarı | 2019 |
Sen Gelende | |
Yol Ayrıcı |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 «Azərbaycanı Eurovision-2020 müsabiqəsində təmsil edəcək Samirə Əfəndi kimdir?». BBC News Azərbaycanca (ադրբեջաներեն). 2020 թ․ փետրվարի 28. Վերցված է 2020 թ․ փետրվարի 28-ին.
{{cite news}}
: CS1 սպաս․ url-status (link) - ↑ 2,0 2,1 2,2 «Meet Azerbaijan's Eurovision 2020 artist Samira Efendi». Eurovision.tv. 2020 թ․ փետրվարի 28. Վերցված է 2020 թ․ փետրվարի 28-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ url-status (link) - ↑ Dyussembekova, Zhazira (2017 թ․ հոկտեմբերի 5). «Qazaqstan TV starts broadcast of Silk Way Star contest». The Astana Times (անգլերեն). Վերցված է 2020 թ․ փետրվարի 28-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ url-status (link)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սամիրա Էֆենդի» հոդվածին։ |