Էֆեդրին

քիմիական միացություն

Էֆեդրին, (լատին․՝ Ephedrinum՝ անվանումը լատիներեն Ephedra բույսից), փսիխոակտիվ թունային ալկալոիդ, պարունակվում է Ephedra բույսի տարբեր տեսակներում՝ Պսևդոէֆեդրինի հետ։ Բույսը հայտնաբերվում է Միջին Ասիայի, Սիբիրի լեռնային գոտիներում։ Անցյալում օգտագործվել է որպես դեղորայք, սակայն այժմ պահպանումը և ռեալիզացիան գտնվում է խիստ հսկողության ներքո։

Էֆեդրին
Изображение химической структуры
Քիմիական բանաձևC₁₀H₁₅NO
Մոլային զանգված2,7E−25 կիլոգրամ[1] գ/մոլ
Հալման ջերմաստիճանմոտ 40 °C °C
Կազմալուծման ջերմաստիճան225 °C
Քիմիական հատկություններ
Դասակարգում
CAS համար299-42-3
PubChem9294
EINECS համար206-080-5
SMILESCC(C(C1=CC=CC=C1)O)NC
ЕС206-080-5
ChEBI8935
Եթե հատուկ նշված չէ, ապա բոլոր արժեքները բերված են ստանդարտ պայմանների համար (25 °C, 100 կՊա)

Սինթեզ խմբագրել

Ստացվում է բնական խառնուրդից բալաստային նյութերի մաքրման միջոցով։ Առաջին անգամ Էֆեդրինի սինթեզը սինթետիկ ճանապարհով իրականացվել է Շպյոտի կողմից (1925)։ Հետագայում առաջարկվել են այլ տարբերակներ, բայց ներկայումս ամենաընդունելին բենզոլի և մոնոքլորպրոպիոնաթթվի քլորանհիդրիդի կոնդենսացիան է՝ ալյումինի քլորիդի մասնակցությամբ։ Առաջացած քլորէթիլֆենիլկետոնը կոնդենսացվում է մեթիլամինի հետ, առաջացած երկրորդային ամինը վերականգնվելով առաջացնում է Էֆեդրին։

Կառուցվածք խմբագրել

Էֆեդրինն ունի երկու ասիմետրիկ ածխածնի ատոմ, այսինքն առկա են 4 օպտիկակապես ակտիվ Էֆեդրինի մոլեկուլներ և 2 ռացեմատային խառնուրդ։ Ամենահայտնին ցիս- և տրանս- իզոմերներն են։ Ցիս իզոմերը համարվում է ձախ իսկ տրանս իզոմերը(Պսևոդեէֆեդրին) աջ պտտող։ Էֆեդրինի անջատումը ռացեմատային խառնուրդից հենված է իզորմերների օքսալատների տարբեր լուծելիությամբ սպիրտում։ Էֆեդրինի օքսալատը սպիրտում վեր է ածվում բյուրեղների, մինչդեռ Պսևդոէֆեդրինը լուծվում է սպիրտում։

Ծանոթագրություններ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էֆեդրին» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 101