Էքզիստենցիալ ճգնաժամ
Էքզիստենցիալ ճգնաժամ (լատին․՝ existentia – գոյություն; հին հունարեն՝ κρίσις – որոշում, շրջադարձային կետ), տագնապային վիճակ, հոգեբանական խոր անհարմարավետության զգացում գոյության իմաստի մասին մտածելիս։ Առավել տարածված է այն շրջաններում, որտեղ գոյատևելու համար հիմնական կարիքները բավարարված են։
Նկարագրություն
խմբագրելԱյս վիճակը բավականին նման է սոցիոլոգիական անոմիա հասկացությանը։ Այն երբեմն կապում են նաև անցումային տարիքի (14-16 տարեկան), միջին տարիքի (40 տարեկան) ճգնաժամի հետ։
Հիմնականում, էքզիստենցիալ ճգնաժամն առաջանում է, երբ մարդը հանկարծակի գիտակցում է, որ չգիտի, թե իր ինչին է պետք կյանքը, կամ զգում է իր մահվան անխուսափելիությունը։
Մարդը բախվում է պարադոքսի հետ, երբ հավատում է իր կյանքի կարևորությանը, բայց միաժամանակ հասկանում է, որ գոյությունը ինքնին նշանակություն և իմաստ չունի։ Այդ ժամանակ առաջանում է կոգնիտիվ դիսոնանս։
Երբեմն էքզիստենցիալ ճգնաժամը կարող է առաջ գալ մարդու կյանքում որևէ նշանակալի իրադարձության կամ փոփոխության պատճառով։ Նման իրադարձությունների տիպիկ օրինակ են կյանքին սպառնացող իրական վտանգի առաջացումը, սիրելի մարդու կորուստը, հոգեներգործող նյութերի օգտագործումը (օրինակ՝ LSD), մեկուսի բանտարկությունը, և այլն։
Էքզիստենցիալ ճգնաժամը կարող է առաջանալ հետևյալ խնդիրների պատճառով.
- խոշոր դեպրեսիվ խանգարումներ;
- անքնություն;
- երկարատև մեկուսացում;
- դժգոհություն կյանքից;
- հոգեբանական տրավմա։
Այսպիսի ճգնաժամի ժամանակ մարդը կարող է ունենալ.
- մեկուսացվածության և միայնության զգացում;
- իր՝ մահկանացու լինելու գիտակցում, կամ վստահություն, որ հանդերձյալ կյանք գոյություն չունի;
- գիտակցում, որ իր կյանքը չունի որևէ իմաստ և նպատակ;
- իրականության զգացման և աշխարհայացքի կորուստ։
Ճգնաժամի հաղթահարումը
խմբագրելՆորվեգացի փիլիսոփա Պետեր Զապֆեն «Վերջին Մեսսիա» էսսէ-ում առաջարկում է էքզիստենցիալ ճգնաժամի հաղթահարման քառաստիճան տարբերակ. մեկուսացում, ֆիքսում, շեղում և սուբլիմացիա[1]։
Կարճաժամկետ և ոչ կլինիկական հետազոտությունը պարզել է, որ Acetaminophen-ի մի դոզան կարող է նվազեցնել էքզիստենցիալ անհանգստության որոշ ասպեկտներ[2]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Zapffe. The Last Messiah
- ↑ Randles, D., Heine, S. J., & Santos, N. (2013). The Common Pain of Surrealism and Death Acetaminophen Reduces Compensatory Affirmation Following Meaning Threats. Psychological science, 24(6), 966-973.