Էրվին Սկելա

Ալբանացի ֆուտբոլիստ

Էրվին Սկելա (ալբ․՝ Ervin Skela, նոյեմբերի 17, 1976(1976-11-17)[1][2][3], Վլորա, Ալբանիա[4]), ալբանացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։

Էրվին Սկելյա
ալբ․՝ Ervin Skela
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը Ալբանիա Ալբանիա
Ծննդյան ամսաթիվ նոյեմբերի 17, 1976(1976-11-17) (47 տարեկան)
Ծննդավայր Վլորա, Ալբանիա
Հասակ 173
Քաշ 77
Դիրք կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Ավարտել է կարիերան
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
1992—1995 Ալբանիա Ֆլամուրտարի 31 (5)
1993  Ալբանիա Տիրանա 5 (0)
1995—1997 Գերմանիա Ունիոն (Բեռլին) 57 (8)
1998—1999 Գերմանիա Էրցգեբիրգե Աուե 47 (7)
1999—2000 Գերմանիա Կեմնիցեր 50 (11)
2001 Գերմանիա Վալդհոֆ 15 (3)
2001—2004 Գերմանիա Այնտրախտ Ֆրանկֆուրտ 92 (26)
2004—2005 Գերմանիա Արմինիա (Բիլեֆելդ) 32 (0)
2005—2006 Գերմանիա Կայզերսլաուտերն 34 (4)
2006 Իտալիա Ասկոլի 7 (0)
2007—2009 Գերմանիա Էներգի Կոթբուս 72 (9)
2009—2010 Գերմանիա Կոբլենց 18 (0)
2011 Գերմանիա Գերմանիա (Վինդեկ) 0 (0)
2011 Լեհաստան Արկա 5 (0)
Ազգային հավաքական
2000—2012 Ալբանիա Ալբանիա 75 (13)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Ակումբային կարիերա խմբագրել

Ալբանիա խմբագրել

Սկելան իր խաղային կարիերան սկսել է Ալբանիայում, երիտասարդ տարիքում արդեն ներգրավվելով ֆուտբոլի մեջ։ Նա իր պրոֆեսոնալ կարիերան սկսել է հարազատ քաղաքի «Ֆլամուրտարի» ակումբից, որտեղ այդ ժամանակներում եղել է Ալբանիայի լավագույն ֆուտբոլիստներից մեկը։ Նա ավելի քան երեք տարի շարունակ, 1992 թվականից մինչև 1995 թվականը, եղել է Վլորա քաղաքի ակումբի հիմնական խաղացողը, ակումբում անցկացրած տարիների ժամանակ էլ նա 1993 թվականին վարձավճարով տեղափոխվել է Տիրանա ակումբ, բայց շուտով վերադարձել է, մայրաքաղաքային ակումբում խաղալով հինգ խաղ։

Գերմանիա խմբագրել

Ալբանյան առաջնությունում երեք տարի անցկացնելուց հետո Սկելան որոշեց, որ եկել է ժամանակը հարթելու իր հորիզոնը, և դրա համար էլ մեկնեց խաղալու գերմանական «Ունիոն Բեռլին» ակումբում։ Բեռլինյան ակումբում անցկացնելով երեք տարի նա խաղաց 57 խաղ և ընդհանուր առմամբ խփել է ութ գոլ։ Այնուհետև 1997 թվականին նա տեղափոխվեց «Էրցգեբիրգե Աուե»։ Երկու մրցաշրջանների արդյունքում նա խաղաց 47 խաղ և խփեց յոթ գոլ։ 1999 թվականին Սկելան տեղափոխվեց «Կեմնիցեր», որտեղ խաղաց 50 խաղ և խփեց 11 գոլ։ 2000 թվականի հունվարին նա տեղափոխվե «Վալդհոֆ», որին չէր հերիքում ընդամենը մեկ միավոր, որպեսզի բարձրանա լավագույն դիվիզիոն։ Բայց, ակումբում անցկացնելով ընդամենը կես տարի և խաղալով 15 խաղ, նա տեղափոխվեց «Այնտրախտ»։ Ակումբում անցկացրած երեք տարիների ընթացքում նա խաղաց 92 խաղ և խփեց 26 գնդակ։ Այնուհետև Սկելան տեղափոխվեց «Արմինիա Բիլեֆելդ», որտեղ առաջին մրցաշրջանից և 32 խաղերից հետո որոշեց լքել ակումբը, որպեսզի 2005 թվականին համալրեր «Կայզերսլաուտերն» ակումբի շարքերը։ Ակումբում իր միակ մրցաշրջանում նա խաղաց 34 խաղ և խփեց չորս գոլ։ Բայց հիասթափեցնող 2005/06 մրցաշրջանից հետո, որի արդյունքում ակումբը դուրս մնաց Բունդեսլիգայից, Էրվին Սկելան «Կայզերսլաուտերն»-ի ղեկավարության կողմից հեռացվեց և վերջ ի վերջո 2006 թվականին ազատ գործակալի կարգավիճակով տեղափոխվեց իտալական «Ասկոլի» ակումբ։

Ուշ կարիերա խմբագրել

Նա կնքեց մեկ տարվա պայմանագիր «Ասկոլի»-ի հետ և 2006 թվականի սեպտեմբերի 9-ին նշեց իր դեբյուտը ակումբի կազմում։ Սակայն, Սկելին չհաջողվեց ամրապնդվել մեկնարկային կազմում, և շուտով էլ նա լքեց ակումբը[5]։ Իտալական ֆուտբոլում անցկացրած իր միակ մրցաշրջանում նա խաղաց ընդամենը յոթ խաղ և այդպես էլ չկարողացավ խփել և ոչ մի գնդակ։

2007 թվականի ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ Սկելան հունվարի 29-ին վերադարձավ Գերմանիա, որտեղ երկուս ու կես տարվա պայմանագիր կնքեց «Էներգի Կոթբուս» ակումբի հետ։ «Էներգի Կոթբուս» ակումբում խաղալու ժամանակ նա դարձավ հանրության կողմից շատ սիրված և ակումբի առանցքային խաղացողներից մեկը։ 2007/08 մրցաշրջանում նա խաղաց 34 խաղ և աչքի ընկավ յոթ գոլերով, նրա գոլերի և լավ խաղերի շնորհիվ նրանք չլքեցին այդ մրցաշրջանում Բունդեսլիգան։ Մրցաշրջանի ավարտին նա հասավ Բունդեսլիգայում անցկացրած 137 խաղի շեմին և Գերմանիայի բարձրագույն դիվիզիայում խփեց 21 գոլ։ 2009 թվականի հունիսի 30-ին նա «էներգի Կոթբուս» ակումբում անցկացնելով երկու տարի, լքեց այն[6]։

Չորս ամիս առանց ակումբի նա 2009 թվականի հոկտեմբերի 14-ին եռամյա պայմանագիր կնքեց «Կոբլենցի»-ի հետ[7]։

2011 թվականի փետրվարի 1-ին Սկելան միացավ «Գերմանիա Վինդեկ» ակումբին, բայց ակումբի կազմում չխաղաց և ոչ մի խաղ[8]։

2011 թվականի մարտի 4-ին Սկելան լքեց Գերմանիան[9] և պայմանագիր կնքեց Գդինյան «Արկա»-յի հետ[10]։

Միջազգային կարիերա խմբագրել

Էրվին Սկելան առաջին անգամ Ալբանիայի հավաքական հրավիրվեց 2000 թվականին, և այդ պահից սկսած ընդհանուր առմամբ խաղացել է 75 խաղ և իր երկրի հավաքականի կազմում խփել 13 գոլ (չի խաղացել հավաքականում միայն 2002 թվականին)։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. FBref.com(բազմ․)
  3. Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
  4. 4,0 4,1 90minut.pl (польск.) — 2003.
  5. «COMUNICATO». Ascoli Calcio 1898 (Italian). 2007 թ․ հունվարի 5. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 9-ին. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 28-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  6. «Skela surprizon 1860-n, zgjedh Koblencin» (Albanian). albania-sport.com. 2009 թ․ հոկտեմբերի 13. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 8-ին. Վերցված է 2009 թ․ հոկտեմբերի 16-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  7. «Koblenz verpflichtet Skela» (German). transfermarkt.de. 2009 թ․ հոկտեմբերի 14. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունիսի 5-ին. Վերցված է 2009 թ․ հոկտեմբերի 16-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  8. «Unglaublich, aber wahr! Ervin Skela wechselt nach Windeck» (German). RevierSport. 2011 թ․ փետրվարի 1. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 5-ին. Վերցված է 2010 թ․ մարտի 5-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  9. «Perfekt! Ervin Skela unterschreibt Dreijahresvertrag bei der TuS» (German). tuskoblenz.de. 2009 թ․ հոկտեմբերի 14. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հոկտեմբերի 17-ին. Վերցված է 2009 թ․ հոկտեմբերի 16-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  10. «Ervin Skela w Arce!» (Polish). arka.gdynia.pl. 2011 թ․ փետրվարի 28. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 5-ին. Վերցված է 2011 թ․ փետրվարի 28-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էրվին Սկելա» հոդվածին։