Էրնաձոր
Էրնաձոր, լքված գյուղ Հայկական ԽՍՀի Մեղրու շրջանում, Նյուվարդի գյուղից մի քանի կմ հյուսիս-արևելք, Արաքսի Էրնաձոր գետակի ափին։
Գյուղ | |
---|---|
Էրնաձոր | |
Երկիր | Հայկական ԽՍՀ |
Շրջան | Մեղրի |
Այլ անվանումներ | Այնազոր, Եռնաձոր, Երանաձոր, Երնազիր, Երնաձիր, Երնաձոր, Էյնազուր, Էյնեզուր, Էռնազիր, Էռնաձոր, Էրնաձուր, Ըռնաձոր |
Բնակչություն | 32 մարդ (1959) |
Ազգային կազմ | հայեր |
Ժամային գոտի | UTC+4 |
Էյնազուր անվանումով ընդգրկված է եղել Արևելյան Հայաստանի Ելիզավետպոլի նահանգի Զանգեզուրի գավառում։
Պատմություն
խմբագրել1960-ական թվականների սկզբներին գյուղը լքվել է։ Բնակիչները տեղափոխվել են Շվանիձոր գյուղ։ Այժմ հանդիսանում է Շվանիձոր գյուղի ձմեռանոցը։
Բնակչություն
խմբագրելԲնակիչները հայեր էին։
Էրնաձորի ազգաբնակչության փոփոխությունը[1]։.
Տարի | 1878 | 1897 | 1926 | 1939 | 1959 |
---|---|---|---|---|---|
Բնակիչ | 153 | 163 | 221 | 174 | 32 |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 2, էջ 372