Էրինոմե (հուն․՝ Ἐρινόμη), Յուպիտերի անկանոն բնական արբանյակներից է, ունի հակադարձ շարժում։ Հայտնաբերվել է Հավայան համալսարանի աստղագետների խմբի կողմից, որը ղեկավարում են Սքոթ Շեփարդը և Դևիդ Ջուիտը, հայտնաբերման մասին հայտնվել է 2000 թվականին, սկզբում արբանյակը ստացել է S/2000 J 4 ժամանակավոր անվանումը[1]։


Էրինոմե
(Յուպիտեր XXV)
Erinome
Հիմնական տվյալներ
Հայտնաբերվել էնոյեմբեր-դեկտեմբեր 2000[1] թ. (Սքոթ Շեփարդի կողմից)
Բացարձակ մեծություն (H)22,8[2]
Հեռավորությունը Յուպիտեր23 279 000 կմ[2]
Ուղեծրային տվյալներ
Էքսցենտրիսիտետ0,266[2]
Սիդերիկ պարբերություն728,3 օր[2]
Թեքվածություն164,9° (խավարածրի հարթության նկատմամբ)
162° (Յուպիտերի հասարակածի նկատմամբ)[2]
Ֆիզիկական հատկանիշներ
Շառավիղ~1,6 կմ (ենթադրված)
Միջին խտություն2,6 գ/սմ3 (ենթադրված)
Ալբեդո0,04 (ենթադրություն)
Մթնոլորտային տվյալներ

Էրինոմեն ունի մոտ 3,2 կմ տրամագիծ, և պտտվում է Յուպիտերի շուրջ միջինում 23 279 000 միլիոն կմ հեռավորության վրա, 728,3 օրվա ընթացքում[1][2]։ Արբանյակի ուղեծրի թեքումը կազմում է 164,9° խավարածրի հարթության նկատմամբ (162° Յուպիտերի հասարակածի նկատմամբ), իսկ էքսցենտրիսիտետը 0,266 է[1][2]։

Էրինոմեն պատկանում է Կարմեի խմբին, որի արբանյակները ունեն հակադարձ շարժում, հեռավորությունը մոլորակից ընկնում է 23 - 24 գիգամետր միջակայքում, իսկ ուղեծրի թեքումը մոտ 165° է։

Արբանյակի անունը տրվել է 2002 թվականի հոկտեմբերին, այն անվանվել է Հռոմեական դիցաբանության կերպար Էրինոմեի անունով, ով սիրահարված էր Յուպիտերին[3]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել