Էրիկ Ալֆսեն (նորվ.՝ Erik Alfsen, մայիսի 13, 1930(1930-05-13), Օսլո, Նորվեգիա - նոյեմբերի 20, 2019(2019-11-20)), նորվեգացի մաթեմատիկոս։ 1971 թվականին հրատարակված «Compact Convex Sets and Boundary Integrals» գրքի հեղինակ։ Շուրջ երկու տարի եղել է Նորվեգիայի գիտության հետազոտական խորհրդի (NAVF) անդամ, ինչպես նաև ներգրավված է Nei til Atomvåpen և Գիտնականների Պագուշովյան շարժման մեջ։ Հանդիսանում է Նորվեգիայի գիտությունների ակադեմիայի անդամ, Նորվեգիայի գիտությունների թագավորական ակադեմիայի և Դանիայի գիտությունների թագավորական ակադեմիայի անդամ։

Էրիկ Ալֆսեն
Դիմանկար
Ծնվել էմայիսի 13, 1930(1930-05-13)
ԾննդավայրՕսլո, Նորվեգիա
Մահացել էնոյեմբերի 20, 2019(2019-11-20) (89 տարեկան)
Քաղաքացիություն Նորվեգիա
ԿրթությունՕսլոյի համալսարան
Մասնագիտությունմաթեմատիկոս և ճարտարապետ
ԱշխատավայրՕսլոյի համալսարան
ԱնդամությունՆորվեգիայի գիտությունների ակադեմիա և Գիտության և գրականության նորվեգական թագավորական հասարակություն

Կենսագրություն

խմբագրել

Էրիկ Ալֆսենը ծնվել է Օսլոյում, դպրոցի տնօրեն Կնուտ Ալֆսենի (1897–1978) և Հարիթ Հելանդեր Նիլսենի (1901–1991) ընտանիքում։ Մագնուս Ալֆսենի թոռն է, նորվեգացի ակադեմիկոս Լարս Վալոյի զարմիկը։ Հայրը և պապը եղել են մաթեմատիկայի դասագրքերի հեղինակներ։ 1955 թվականին ամուսնացել է քաղաքացիական ծառայող և քաղաքական գործիչ Կարլ Պլատոյի դստեր Էլեն Պլատոյի հետ[1]։

1949 թվականին Էրիկը ընդունվել է Օսլոյի համալսարան, 1954-1955 թվականներին սովորել է Անրի Պուանկարեի անվան ինստիտուտում, 1955 թվականին վերադարձել և գիտությունների թեկնածուի կոչում է ստացել Օսլոյի համալսարանից։ Շուրջ երկու տարի եղել է Նորվեգիայի գիտության հետազոտական խորհրդի գիտաշխատող, այնուհետև նշանակվել է Օսլոյի համալսարանի դասախոս։ 1961-1962 թվականներին Սիեթլում եղել է այցելու դոցենտ, 1963 թվականից՝ Օսլոյի համալսարանի դոցենտ, 1975-2000 թվականներին՝ պրոֆեսոր[2]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Erik Magnus Alfsen – Norsk biografisk leksikon». Store norske leksikon. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 22-ին.
  2. «Erik Alfsen - Department of Mathematics». www.mn.uio.no. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ սեպտեմբերի 15-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 22-ին.