Էրիկա Կոռնելիա Սելեշ (հունգ.՝ Szeles Erika Kornélia, հունվարի 6, 1941(1941-01-06), Բուդապեշտ, Հունգարիայի Թագավորություն - նոյեմբերի 8, 1956(1956-11-08), Բուդապեշտ, Հունգարական Ժողովրդական Հանրապետություն), հունգարացի դեռահաս, որը 1956 թվականին մասնակցել է հակակոմունիստական ապստամբությանը որպես ընդդիմության մարտիկ և բուժքույր։ Զոհվել է սովետական զորքերի դեմ մարտի ժամանակ։ Ժամանակակից Հունգարիայում համարվում է հերոսուհի և հեղափոխության նահատակ։

Էրիկա Սելեշ
հունգ.՝ Szeles Erika Kornélia
Ծնվել էհունվարի 6, 1941(1941-01-06)
ԾննդավայրԲուդապեշտ, Հունգարիայի Թագավորություն
Մահացել էնոյեմբերի 8, 1956(1956-11-08) (15 տարեկան)
Մահվան վայրԲուդապեշտ, Հունգարական Ժողովրդական Հանրապետություն
ԳերեզմանՖիումեի փողոցի գերեզմանոց
ՔաղաքացիությունՀունգարիա Հունգարիա
Մասնագիտությունբուժքույր և ուսանող
Գործունեությունխոհարարի օգանական, բուժքույր, Հունգարական հեղափոխության մասնակից
ԾնողներՇանդո Սելեշ, Նոեմի Սելեշ

Կենսագրություն խմբագրել

Էրիկա Սելեշը ծնվել է 1941 թվականի հունվարի 6-ին Բուդապեշտում, հունգարացի հրեաների ընտանիքում։ Նրա հայրը՝ Շանդոր Սելեշը, դարձել է Հոլոքոստի զոհ․ ըստ որոշ տվյալների՝ նա մահացել է նացիստական համակենտրոնացման ճամբարում, այլ տվյալներով՝ սովամահ է եղել գետտոյում 1944 թվականին[1]։

Էրիկա Սելեշը սովորել է Պեշտի Յոժեֆ Դոբոշի անվան հասարակական սննդի ուսումնարանում։ 14 տարեկանից հյուրանոցում աշխատել է որպես խոհարարի օգնական։

Նոեմի Սելեշը (Բլյումենֆելդ)՝ Էրիկա Սելեշի մայրը, եղել է երդվյալ կոմունիստ, սակայն Էրիկան հասակակիցների ազդեցությամբ դեռահասության տարիքում ձեռք է բերել հակակոմունիստական հայացքներ[2]։

1956 թվականի իրադարձությունների ժամանակ Էրիկա Սելեշը միացել է հակակոմունիստական երիտասարդական շարժմանը։ Խանդավառությամբ հաճախել է Պետեֆիի խմբակի ժողովներին[3]։ Հոկտեմբերի 23-ին նա ուսանողական մարտական խմբի կազմում միացել է 1956 թվականի Հունգարական հեղափոխությանը։ Արագ սովորել է կրակել Շպագինի ատրճանակ-գնդացրից, մասնակցել է Բուդապեշտում սովետական զորքերի դեմ մղված մարտերին։

1956 թվականի նոյեմբերի 1-ին դանիացի ֆոտոլրագրող Վագն Հանսենը լուսանկարել է Էրիկա Կոռնելիա Սելեշին զենքը ձեռքին և հետագայում տարածել այդ լուսանկարը[4][5]։ Անհանգստանալով աղջկա համար՝ ընկերները նրան համոզել են մարտական կազմից տեղափոխվել սանիտարական խումբ։

1956 թվականի նոյեմբերի 8-ին 15-ամյա Էրիկա Սելեշը՝ որպես բուժքույր, մասնակցել է հերթական ռազմական ընդհարմանը։ Փորձելով դուրս բերել վիրավոր մարտիկին՝ Էրիկան ընկել է սովետական զորքերի կրակի տակ, վիրավորվել և տեղում մահացել։ Նոյեմբերի 14-ին թաղվել է հրեական գերեզմանատանը[6]։ 1990 թվականին Էրիկա Սելեշի կողքին թաղվել է նրա մայրը։

Հետմահու կերպար խմբագրել

Էրիկա Կոռնելիա Սելեշը՝ 1956 թվականի նոյեմբերին արված իր լուսանկարի շնորհիվ դարձել է Հունգարական հեղափոխության խորհրդանիշներից մեկը։ 1989 թվականին երկրում կոմունիստական վարչակարգի վերացումից հետո նա ճանաչվել է հերոսուհի ու հեղափոխության նահատակ։

Էրիկա Սելեշի կերպարը հակադրվում է ժամանակակից հունգարական ծայահեղ աջերին (մասնավորապես Յոբիկ կուսակցությանը), որը իր հակասեմականությունը պատճառաբանում է Մատյաշ Ռակոշիի վարչակարգի տարիներին հրեաների ունեցած դերով[7]։

  Ես չգիտեմ, թե ինչ էր ուզում այդ աղջիկը՝ սոցիալ-դեմոկրատիայի հաղթանակը լիբերալ կոմունիստ Իմրե Նադի գլխավորությամբ, թե ավանդական բռնատիրության վերականգնումը կարդինալ Մինդսենտիի ձեռքի տակ... Սակայն այդ աղջիկների հետ կռվելու մեջ չկա ո՛չ պատիվ, ո՛չ քաջություն։ Իսկ ահա այդ աղջիկներն իրենց հայրենիքի պաշտպաններն են։
- Ալեքսանդր Սկոբով[8]
 

Ծանոթագրություններ խմբագրել

  1. NYAKLÖVÉS VÉGZETT A 15 ÉVES KISLÁNNYAL: RÁTALÁLTUNK AZ ’56-OS SZIMBÓLUM SÍRJÁRA
  2. The Female Soldier. Erika Szeles
  3. «Újabb sírra bukkantunk: megoldódik az Erika-rejtély?». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 23-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 18-ին.
  4. «Billed Bladet, 13.11.1956, N 44 // UNGARNS TRAGISKE FRIHEDS-KAMP». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 20-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 18-ին.
  5. «15 Year Old Erika Kornelia Szeles a Hungarian Resistance member who fought against the Soviets during the 1956 revolution». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 12-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 18-ին.
  6. Erika Szeles
  7. «Erika meghalt 1956. november 7-én». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 26-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 18-ին.
  8. Война антинародная