Էրիխ Վայներտ

գերմանացի քաղաքական գործիչ
(Վերահղված է Էրիխ Վայտներտից)

էրիխ Վայներտ (գերմ.՝ Erich Weinert, օգոստոսի 4, 1890(1890-08-04)[1][2][3][…], Մագդեբուրգ, Բրանդենբուրգ, Պրուսիայի թագավորություն, Գերմանական կայսրություն[4] - ապրիլի 20, 1953(1953-04-20)[4][1][2][…], Բեռլին, Արևելյան Գերմանիա[4]), գերմանացի բանաստեղծ։

Էրիխ Վայներտ
գերմ.՝ Erich Weinert
Ծննդյան անունգերմ.՝ Erich Bernhard Gustav Weinert
Ծնվել էօգոստոսի 4, 1890(1890-08-04)[1][2][3][…]
ԾննդավայրՄագդեբուրգ, Բրանդենբուրգ, Պրուսիայի թագավորություն, Գերմանական կայսրություն[4]
Վախճանվել էապրիլի 20, 1953(1953-04-20)[4][1][2][…] (62 տարեկան)
Վախճանի վայրԲեռլին, Արևելյան Գերմանիա[4]
ԳերեզմանՍոցիալիստների հուշահամալիր
Մասնագիտությունթարգմանիչ, գրող, Դիմադրության մարտիկ, բանաստեղծ և երգերի հեղինակ
Քաղաքացիություն Գերմանիա,  Գերմանական կայսրություն և  Արևելյան Գերմանիա
Անդամակցություն«Ազատ Գերմանիա» ազգային կոմիտե
ԿուսակցությունԳերմանիայի կոմունիստական կուսակցություն
Պարգևներ
ԱմուսինԼի Վայտներտ
 Erich Weinert Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ավարտել է Բեռլինի կիրառական արվեստների բարձրագույն դպրոցը (191) թվականին)։ ԳԿԿ անդամ 1929 թվականից։ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին եղել է զինվոր, մերձեցել հեղափոխական շարժմանը։ Գրական գործունեությունն սկսել է 1921 թվականին։ 1920-ական թվականների կեսից իր ստեղծագործունությունը կապել է գերմանական պրոլետարիատի պայքարի հետ։ Ֆաշիստական հեղաշրջման պատճառով տարագրվել է (1933 թվականին) Շվեյցարիա, ապա՝ ԽՍՀՄ։ 1934 թվականին հրատարակել է «Գետաքարեր» և «Կգա օրը» հակաֆաշիստական բանաստեղծությունների ժողովածուները։ 1937 թվականին Իսպանիայում եղել է 11-րդ ինտերնացիոնալ բրիգադի քաղաշխատող։ Այդ ժամանակ գրված բանաստեղծություններն ամփոփված են «Կամարադաս» (1951 թվականին) գրքում։ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին Վայտներտը գլխավորել է (1943-1945 թվականներին) «Ազատ Գերմանիա» հակաֆաշիստական կոմիտեն, եղել խորհրդա-գերմանական Վայներտ Կ․ Հ․ Վայնո ռազմաճակատի առաջավոր գծում։ Ռադիոյով դիմել է գերմանական զինվորներին, Վայտներտ «Հիշիր Ստալինգրադը» (1943 թվականին) ճակատային օրագրի, «Մահ հանուն հայրենիքի» (1942 թվականին), «Նպատակահարմարություն» (1942 թվականին) պատմվածքների, ինչպես նաև մեկ գործողությամբ պիեսների, «Ընդդեմ իսկական թշնամու» (1944 թվականին) բանաստեղծությունների ժողովածուի և այլ գործերի հեղինակ է։ 1946 թվականին վերադարձել է հայրենիք՝ նվիրվել Գերմանիայի դեմոկրատ, վերածնման գործին։ 1949 թվականին և 1952 թվականին արժանացել է Ազգային մրցանակի, ընտրվել խորհրդային գերմանական ակադեմիայի անդամ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 filmportal.de — 2005.
  3. 3,0 3,1 Բեռլինի գեղարվեստի ակադեմիա — 1696.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 4,7 4,8 Вайнерт Эрих // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 258