Էրիզիպելոիդ, Ռոզենբախի էրիզիպելոիդ, մաշկի վարակիչ հիվանդություն։ Հարուցիչը խոզի կարմիր քամու ցուպիկներն են։

Գաղտնի շրջանը մի քանի ժամից մի քանի օր է։ Հարուցիչի թափանցման տեղում (առավելապես դաստակների, երբեմն՝ ներբանների մաշկի վրա) առաջանում է էրիթեմա, այտուց, բարձրանում է մաշկի զգայնությունը։ Ախտահարված հատվածում ի հայտ են գալիս հանգույցներ, բշտիկներ, մեծանում են մոտակա ավշահանգույցները։ Հիվանդությունը կարող է ավարտվել մի քանի օրից հետո, բայց երբեմն տևում է շաբաթներ։

Բուժումը՝ հակաբիոտիկներ, սուլֆանիլամիդային պատրաստուկներ, ուլտրամանուշակագույն ճառագայթում։

Տես նաև

խմբագրել


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 95