Էրզրում, գավառակ Արևմտյան Հայաստանում, Էրզրումի վիլայեթի Էրզրումի գավառում։ Գտնվում էր Եփրատ գետի վերնագավառում՝ Էրզրում քաղաքի շրջակայքում։ Կենտրոնը Էրզրում քաղաքն էր։

Գավառակ
Էրզրում
Վարչական տարածքԱրևմտյան Հայաստան
ՎիլայեթԷրզրումի վիլայեթ
ԳավառգԷրզրումի գավառ
Այլ անվանումներԿարինի գավառակ
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն19 376 (միայն հայեր) մարդ (1912)
Ազգային կազմՀայեր (մինչև Մեծ եղեռնը), այլք
Կրոնական կազմՔրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը)
ՏեղաբնականունԷրզրումցի
Ժամային գոտիUTC+3

Էրզրումի գավառն իր տարածքով համապատասխանում էր Մեծ Հայքի Կարին գավառին։

Բնակչություն խմբագրել

1912 թվականին ուներ 19 376 հայ բնակիչ՝ 2768 ծխով։

Տնտեսություն խմբագրել

Էրզրումի գավառակի մասում կա ջրի առատություն, որի պատճառով էլ տարածքը ճահճային է։ Մշակում են միայն արևելյան մասում՝ հիմնականում հացահատիկներ։ Զարգացած է նաև անասնապահությունը։

Վարչական բաժանում խմբագրել

XIX դարում ուներ 74 գյուղ։ 1912 թվականին ուներ 51 գյուղ, որից 24-ում հայերի թիվը գերազանվում էր մյուսներին, իսկ 8 գյուղում հավասար էր[1]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 2, էջ 367

Աղբյուրներ խմբագրել

  • «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն