Էվրիկա աշտարակ (անգլ.՝ Eureka TowerՄելբուրնի և Ավստրալիա մայրցամաքի ամենաբարձր երկնաքերը։ Շինության բարձրությունը 297 մետր է (91 հարկ, որից 1-ը ՝ ստորգետնյա)։ Շենքի շինարարությունը սկսվել է 2002 թվականի օգոստոսին, ավարտվել է 2006 թվականի հունիսի 1-ին։ Երկնաքերի պաշտոնական բացումը տեղի է ունեցել 2006 թվականի հոկտեմբերի 11-ին։ Շենքի նախագիծի հեղինակը Մելբուրնի «Fender Katsalidis Australia» ճարտարապետական գործակալությանն է, շինարարությունն իրականացրել է ավստրալիական «Grollo Australia» ընկերությունը։ Շենքի 88-րդ հարկում գտնվում է դիտակետ։ Eureka Tower-ը հանդիսանում է աշխարհի ամենաբարձր բնակելի կառույցը, եթե հաշվենք հարկերը, սակայն, եթե հաշվենք շենքի սրաձողը, ապա ամենաբարձր բնակելի շենքը համարվում է ավստրալիական մեկ այլ երկնաքեր՝ Q1 Tower[1]։

Էվրիկա աշտարակ
Տեսակբազմահարկ շենք
Երկիր Ավստրալիա
ՏեղագրությունՄելբուռն
Ճարտարապետական ոճմոդեռնիզմ
Բարձրություն297,3 մետր
Հարկեր91
Վերելակներ13
Հիմնադրված էհոկտեմբեր 2006
Բացվածհոկտեմբերի 11, 2006
ՇինարարGrocon?
ՃարտարապետFender Katsalidis Architects?
Քարտեզ
Քարտեզ

Անվանում խմբագրել

Eureka Tower երկնաքերն անվանվել է ի պատիվ 1854 թվականին Վիկտորիա նահանգում տեղի ունեցած Էվրիկյան ապստամբության, ավստրալիական «ոսկու տենդի» ժամանակահատվածում։ Այս իրադարձությունն անդրադարձել է ոչ միայն անվանման, այլ նաև շենքի դիզայնի վրա, որտեղ առկա են ոսկե թագի տարրեր, որոնք խորհրդանշում են «ոսկու տենդը», և կարմիր երիզ՝ արյան խորհրդանիշ, որը թափվել է ապստամբության ընթացքում։ Երկնաքերի արտաքին մակերեսի մեծ մասը ծածկող ապույտ ապակին խորհրդանշում է ապստամբների դրոշի կապույտ գույնը, իսկ սպիտակ գծերը՝ ոսկի փնտրողների չափման շերեփի սանդղակը[2]։

Բարձրությունը խմբագրել

Եթե հաշվենք հարկերի քանակը, կամ տանիքի բարձրությունը, Eureka Tower-ը հանդիսանում է աշխարհի ամենաբարձր բնակելի շենքը։ Երկնաքերի բարձրությունը 297 մետր է՝ ներառյալ 91 վերգետնյա և մեկ ստորգետնյա հարկերը։ Eureka TowerՄելբուրնի ամենաբարձր երկնաքերն է։

Ստորգետնյա հարկը և վերգետնյա 9 հարկերն ավտոկայանատեղի են հանդիսանում։ Շենքում ստորգետնյա ավտոկայանատեղի չլինելու պատճառը հանդիսանում է այն, որ շինությունը մոտ է կառուցված Յարրա գետին։ Բնակելի հարկերի ընդհանուր քանակը 84 է։

Շինարարություն խմբագրել

Eureka Tower-ի շինարարությունը սկսվել է 2002 թվականի օգոստոսին, ավարտվել է 2006 թվականի հունիսին։

Երկնաքերի շինարարության ընթացքում օգտագործվել է բետոն՝ շարժական փայտակաղապարի մեթոդով։ Օգտագործվել է ընդ ամենը 110 000 տոննա բետոն, 5000 տոննա պողպատյա ամրաձող[2], շինարարության արժեքը կազմել է շուրջ 500 միլիոն ավստրալիական դոլար[3]։ Աշտարակի վերին տաս հարկերի ապակիները պատված են 24 կարատանոց մաքուր ոսկով[2][3]։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Design Build Network - Eureka Tower, Melbourne, Victoria». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 13-ին. Վերցված է 2007 թ․ հոկտեմբերի 18-ին.
  2. 2,0 2,1 2,2 Сайт небоскрёба. Construction Facts.(անգլ.) Արխիվացված 2008-07-18 Wayback Machine
  3. 3,0 3,1 [«Eureka Skydeck. Facts about the Eureka Tower.(անգլ.)». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ ապրիլի 2-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 5-ին. Eureka Skydeck. Facts about the Eureka Tower.(անգլ.)]

Արտաքին հղումներ խմբագրել