Էվոլյուոն
Էվոլյուոն (հոլ.՝ Evoluon), կոնֆերանս-կենտրոն և տեխնիկայի գիտության նախկին թանգարան Էյնդհովենում, Նիդերլանդներ։
Էվոլյուոն | |
---|---|
Տեսակ | թանգարան և միջոցառման անցկացման վայր |
Երկիր | Նիդերլանդներ[1][2] |
Տեղագրություն | Էյնդհովեն[1][2] |
Վայր | Էյնդհովեն |
Մասն է | Beschermingsprogramma Wederopbouw 1959-1965?[3] |
Ղեկավարության նստավայր | Էյնդհովեն, Հյուսիսային Բրաբանդ, Նիդերլանդներ |
Հասցե | Noord Brabantlaan 1A te Eindhoven5652LA[4]Noord Brabantlaan? |
Հիմնադրվել է | 1966[3][2] և 1962[2] |
Կայք | evoluon.com(նիդեր.)(անգլ.) |
Շենքը կառուցվել է 1966 թվականին Philips ընկերության կողմից՝ որպես ժամանակակից տեխնիկայի գիտության թանգարան։ Ստեղծման գաղափարը պատկանում էր Ֆրից Ֆիլիպսին, ով ցանկանում էր Philips ընկերության 75-ամյակի առթիվ գեղեցիկ և յուրօրինակ անակնկալ մատուցել Էյնդհովենի բնակիչներին։ Շենքի էսքիզը և նախագծումն իրականացրեց ճարտարապետ Լուի Քրիստիան Կալֆը (հոլ.՝ Louis Christiaan Kalff), իսկ ցուցադրությունների և էքսպոզիցիաների գաղափարը պատկանում են Ջեյմս Գարդներին։
Շենքը կառուցված է ֆուտուրիստական ոճով և իրենից ներկայացնում է 77 մետր տրամագծով գմբեթ, որը թռչող ափսեի տեսք ունի։ Գմբեթը կանգնած է 12 V-աձև սյուների վրա[5], իսկ ընդհանուր մակերեսը նրա ներքին տարածքի կազում է 2700մ 2[6]:
1960-ական և 1970-ական թվականներին իր բացառիկության և Նիդերլանդների համար նորամուծություն հանդիսացող ինտերակտիվ ցուցադրությունների շնորհիվ թանգարանը մեծ համբավ էր վայելում։ 1970 թվականին թանգարան այցելեց 527 000 մարդ[7]։ Բայց այլ քաղաքներում բացված գիտական թանգարանների պատճառով թանգարանն անկում ապրեց, դարձավ վնասաբեր և 1989 թվականին փակվեց։ Իսկ 1998 թվականին շենքը վերակազմավորվեց՝ դառնալով կոնֆերանս-կենտրոն։
Philips ընկերությունը 1968 թվականից մինչև 1972 թվականն ընկած ժամանակահատվածում թողարկեց թանգարանի գավազդային հոլովակը, որը կոչվում էր Evoluon: Ռեժիսոր Բերտ Հաանստրոյի նկարահանած հոլովակը մի քանի անգամ ցուցադրեցին BBC One հեռուստաալիքով։
Պատկերասրահ
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 archINFORM (գերմ.) — 1994.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 https://www.architectuur.org/bouwwerk/633/Evoluon.html
- ↑ 3,0 3,1 https://web.archive.org/web/20160522234729/http://cultureelerfgoed.nl/dossiers/wederopbouw/beschrijving-bouwwerken-1959-1965-per-thema
- ↑ Նիդեռլանդների հուշարձանների ցուցակ (նիդերլ.)
- ↑ Koepel - Evoluon Eindhoven. Congres, Evenement en Meeting(չաշխատող հղում)
- ↑ Ruimten - Evoluon Eindhoven. Congres, Evenement en Meeting(չաշխատող հղում)
- ↑ 1970-1980 - Evoluon Eindhoven. Congres, Evenement en Meeting(չաշխատող հղում)
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էվոլյուոն» հոդվածին։ |