Այս հոդվածը առաջարկվել է անվանափոխել
Վիքիպեդիայի մեկ կամ մի քանի մասնակիցներ առաջարկել են այս հոդվածը անվանափոխել։ (Որպես պատճառ նշվում է հետևյալը. «սկզբունքը ընդհանուր հասկացություն է»)
Ավելի մանրամասն ծանոթանալու համար առաջադրվող պատճառներին, ինչպես նաև ձեր տեսակետը հայտնելու համար, այցելեք Անվանափոխման առաջադրված հոդվածներ։
Ուշադրություն նախքան վերոհիշյալ քննարկման էջում համաձայնության գալը, պետք չէ հեռացնել այս կաղապարը։


Հիշեցում. եթե դուք եք տեղադրել այս կաղապարը, ապա մի մոռացեք անվանափոխման առաջադրված հոդվածանվանումն ավելացնել Անվանափոխման առաջադրված հոդվածներ քննարկման էջում, մեկ կամ երկու տողով նշելով անվանափոխման առաջադրելու ձեր պատճառաբանությունը։

«Սկզբունքներ», «Տարրեր», Էվկլիդեսի գլխավոր երկը (մ.թ.ա. III դար), ամբողջությամբ մեզ հասած մաթեմատիկական առաջին երկը, ուր առաջին անգամ աքսիոմատիկ սկզբունքներով համակարգված շարադրված են անտիկ մաթեմատիկայի հիմնական բաժինները։ Էվկլիդեսն այս երկում ի մի է բերել իր ժամանակաշրջանի մաթեմատիկական գիտության նվաճումները (Պյութագորասի, Հիպոկրատ Քիոսացու, Եվդոքս Կնիդոսցու, Թևթետի և այլոց աշխատանքները) և դրանով իսկ ամուր հիմք ստեղծել մաթեմատիկայի հետագա զարգացման համար։ Սակայն «Սկզբունքներ»-ն իր դարաշրջանի մաթեմատիկական գիտելիքների հանրագիտարան չէ, այնտեղ չկա, օրինակ, կոնական հատույթների տեսությունը, որն այդ ժամանակ բավական զարգացած էր, չեն արծարծվում նաև հաշվողական մեթոդներ։

Սկզբունքներ
հին հունարեն՝ Στοιχεῖα
ՀեղինակԷվկլիդես
Տեսակգրավոր աշխատություն
Ժանրտրակտատ
Թեմաէվկլիդյան երկրաչափություն և մաթեմատիկա
Կազմված էQ3257197?, Elements Book 2?, Q3257191?, Q3257193?, Q3257205?, Q3257204?, Q3257203?, Q3257200?, Q3257194?, Q3257210?, Q3257208?, Q3257207? և Q3257206?
Բնօրինակ լեզուհին հունարեն
Ստեղծման տարեթիվմոտ մ.թ.ա. 3-րդ դար[1]
Թվային տարբերակfarside.ph.utexas.edu/Books/Euclid/Elements.pdf(անգլ.), math.ubc.ca/~cass/Euclid/byrne.html(անգլ.), archive.org/details/06057518.cn, iiif.lib.harvard.edu/manifests/view/drs:13079270$1i(արաբ.) և claymath.org/euclid/index(անգլ.)
 Elements of Euclid Վիքիպահեստում

«Սկզբունքներ»-ը հետագա ժամանակներում փոփոխվել ու վերամշակվել են և ընդհուպ մինչև XX դարը․ հիմք ծառայել երկրաչափության դասագրքեր կազմելու համար աշխարհի համարյա բոլոր երկրներում։

Կառուցվածք խմբագրել

Երկն ունի տրամաբանական կուռ կառուցվածք, նախ բերվում են հիմնական հասկացությունների սահմանումները, պոստուլատներն ու աքսիոմները, ապա թեորեմների ձևակերպումներն ու նրանց ապացուցումները, ինչպես նաև խնդիրներ, որոնք լուծվում են կառուցման եղանակներով կամ թվաբանական ալգորիթմներով։ Երկը բաղկացած է 13 գրքից (բաժիններ, մասեր), որոնցում դիտարկվում են հարթ և տարածական երկրաչափական պատկերները, նրանց հիմնական հատկությունները, երկարությունները, մակերեսները, ծավալներն ու դրանց հարաբերությունները, այդ ամենի հետ առնչված՝ մեծությունների հարաբերությունների ընդհանուր տեսությունը, թվերի վերածումը պարզ բազմապատկիչների, թվերի բաժանելիության կանոնները, ընդհանուր ամենամեծ բաժանարարը գտնելու ալգորիթմը (տես՝ էվկլիդեսի ալգորիթմ), քառակուսի և երկքառակուսի իռացիոնալությունների դասակարգումը։

Մեծությունների հարաբերությունների ընդհանուր տեսության հիման վրա շարադրված են նաև պատկերների նմանության ուսմունքը և, այսպես կոչված, սպառման մեթոդը, որն ըստ տեսության պարունակում է այժմյան սահմանի նախագաղափարը։ Հետագայում հույն մաթեմատիկոսները «Սկզբունքներ»-ին ավելացրել են XIV և XV գրքերը, որոնք չնայած չեն պատկանում Էվկլիդեսին, բայց ներկայումս էլ հաճախ հրատարակվում են «Սկզբունքներ»-ի հիմնական տեքստի հետ միասին։

Թարգմանություններ խմբագրել

«Սկզբունքներ»-ի բնագիրը չի հայտնաբերվել, իսկ պահպանված պատճենները, որոնցից ամենահինը թվագրվում է IX դարի 2-րդ կես, մեզ են հասել զանազան տարբերակներով․ «Սկզբունքներ»-ի բուն տեքստը չի վերականգնված։ «Սկզբունքներ»-ը հունարենից թարգմանվել են արաբերեն (VIII-IX դարերին), արաբերենից լատիներեն (XII դար), իսկ հունարենից լատիներեն՝ XVI դարում, որից հետագայում թարգմանվել են այլ լեզուներով։ Ռուսերեն առաջին ոչ լրիվ թարգմանությունները կատարվել են լատիներենից և ֆրանսերենից (XVII-XVIII դարեր), ապա՝ հունարենից (XIX դար

Հայերեն թարգմանություն խմբագրել

Պահպանվել է «Սկզբունքներ»-ի հայերեն թարգմանության մի հատված 5 ձեռագիր ընդօրինակություններով, որոնցից 2-ը գտնվում են Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում (ձեռագիր N* 4166 և 8132), իսկ 3-ը՝ արտասահմանյան ժողովածուներում (յուրաքանչյուրը 4-8 թերթ)։ Այն փաստը, որ հայկական միջնադարյան համալսարաններում և դպրոցներում ուսուցանվել է Էվկլիդեսի երկրաչափությունը, հավաստում է, որ «Սկզբունքներ»-ը վաղուց թարգմանվել են հայերեն, սակայն թարգմանության ժամանակը ստույգ պարզված չէ։

Ուսումնասիրողների մի մասը թարգմանությունը վերագրում է Գրիգոր Մագիստրոսին (XI դար), մյուսները՝ ավելի վաղ շրջանի, անգամ Անանիա Շիրակացուն (VII դար)։ 1959 թվականին հայտնի դարձավ, որ ամերիկահայ բանասեր Հ․ Քյուրդյանի մոտ պահպանվում է մի ամբողջական ձեռագիր դասագիրք՝ «Երկրաչափություն Եվգլիտին» խորագրով։ Այն 1962 թվականին տպագրվել է Երևանում, Գ․ Բ․ Պետրոսյանի և Ա․ Գ․ Աբրահամյանի մատենագիտական ու աղբյուրագիտական մանրազնին ուսումնասիրություններով։ Նրանք ցույց տվեցին, որ «Սկզբունքներ»-ի նորահայտ տարբերակը բնագրի սոսկ թարգմանություն չէ, այլ նրա՝ ուսուցողական նպատակով ինքնուրույն շարադրանքը, որի համար հեղինակն օգտվել է բնագրի ավելի վաղ կատարված հայերեն, արաբերեն և լատիներեն թարգմանություններից, իսկ ձեռագրի հավանական հեղինակն է Գրիգոր Րաբունապետ Կեսարացին (XVI -XVII դարեր)։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Sapere.it (իտալ.)De Agostini Editore, 2001.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։