Բացել գլխավոր ցանկը
Էֆթանազիայի ներկա վիճակն ամբողջ աշխարհում.      Էֆթանազիան թույլատրված է      Թույլատրված է պասիվ էֆթանազիա      Ադմինիստրատիվ միավորներում կան էֆթանազիայի մասին օրենքներ:      Էֆտանազիան արգելված է:

Էֆթանազիա, էյտանազիա կամ էվտանազիա (հունարեն՝ ευθανασία - լավ մահ), անբուժելի հիվանդությամբ տառապող մարդուն՝ ցավերից ազատելու համար կյանքից զրկելն է։

Բովանդակություն

ՊատմությունԽմբագրել

Առաջինը «էֆթանազիա» տերմինը օգտագործել է Ֆրենսիս Բեկոնը 16–րդ դարում՝ «լավ մահ» իմաստով։ Մինչև Երկրորդ համաշխարհային պատերազմը էֆթանազիան մի շարք եվրոպական երկրներում մեծ տարածում ուներ, սակայն նացիստների որոշակի գործողությունները վարկաբեկեցին այն։ Հայտնի անձանցից էր Զիգմունդ Ֆրոյդը, որ 1939 թվականի սեպտեմբերի 23-ին, իր Լոնդոնյան բնակարանում բժիշկ Շուրի օգնությամբ էֆթանազիա կատարեց, որպեսզի չտառապի քաղցկեղի ցավերից։ ԱՄՆ-ում 1989-1998 թվականներին բժիշկ Ջեք Գևորգյանը օգտագործելով իր ստեղծած «մերսիտրոն» սարքը (թույնի մահացու քանակ ներարկող սարք) 130 հոգու օգնել է վերջ տալ կյանքին։ Էֆթանազիա կիրառելու համար 1999 թվականին Ջեք Գևորգյանը դատապարտվեց 10-ից 25 տարվա ազատազրկման (ազատվել է 2007 թվականին)։ Ներկայումս Էֆթանազիան օրինականացված է եվրոպական մի շարք երկրներում, մասնավորապես, Բենիլյուքսի պետություններում, Շվեյցարիայում, իսկ Ֆրանսիայում, Իտալիայում ու Միացյալ Թագավորությունում մահացու հիվանդ մարդկանց թույլ են տալիս հրաժարվել բուժումից։

Էֆթանազիայի տեսակներԽմբագրել

Առանձնանում են էֆթանազիայի երկու տեսակ՝ պասիվ և ակտիվ։ Պասիվ է համարվում, երբ մահացու հիվանդին դիտավորյալ դադարեցնում են դեղամիջոցներ տալ։ Ակտիվ է համարվում հիվանդին մահացու դեղամիջոց ներարկելը կամ մահ առաջացնող ուրիշ գործողություններ, որոնց արդյունքում վրա է հասնում անցավ և արագ մահ։

Գոյություն ունեն նաև էֆթանազիայի կամավոր և ոչ կամավոր տեսակները։ Կամավոր էֆթանազիան իրականացվում է հիվանդի համաձայնությամբ, կամ նախապես ձևակերպված իրավական պայմանավորվածությամբ (նախատեսված է անդարձ կոմայի դեպքում)։ Ոչ կամավոր էֆթանազիան իրականացվում է անկախ հիվանդի կամքից, եթե նա անգիտակից է և անկարող է իր կամքը արտահայտել։

Մեր ժամանակների էֆթանազիայի դեպքերից է իսպանացի ծովային Ռամոն Սամպեդրոյի էֆթանազիան, ում կյանքի հիման վրա իսպանացի ռեժիսոր Ալեխանդրո Ամենաբարը նկարահանել է «Ծովը ներսում» ֆիլմը, որտեղ Ռամոնին վարպետորեն մարմնավորել է դերասան Խավիեր Բարդեմը։ Ֆիլմը բազմաթիվ կինոմրցանակներ է ստացել ամբողջ աշխարհում։

ԳրականությունԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել