Էսրա Օզաթայ (թուրքերեն՝ Esra Özatay), թուրք զինվորական և ռազմական օդաչու։

Էսրա Օզաթայ
թուրքերեն՝ Esra Özatay
Ծնվել էօգոստոսի 8, 1976(1976-08-08) (47 տարեկան)
ԾննդավայրՀամբուրգ, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն
Քաղաքացիություն Թուրքիա
ԿրթությունԹուրքիայի ռազմաօդային ուժերի ակադեմիա
Մասնագիտությունզինվոր
 Esra Özatay Վիքիպահեստում

2014 թվականին նրան շնորհվել է «Թուրքական աստղ» շքանշան՝ զբաղեցնելով թուրքական ռազմական ավիացիայի 134-րդ էսկադրիլիայի հրամանատարի պաշտոնը։ 2016 թվականին նշանակվել է թուրքական ռազմաօդայի ուժերի ավիացիոն զորաբազաներից մեկի հրամանատարի պաշտոնում։ Նա համարվում է առաջին թրքուհին, ով զբաղեցրել է ռազմաավիացիոն զորաբազայի հրամանատարի պաշտոնը[1]։

Կենսագրություն խմբագրել

Էսրա Օզաթայը ծնվել է 1976 թվականին Գերմանիայում։ 1993 թվականին ավարտել է Քադըքյոյի աղջիկների միջնակարգ դպրոցը։ 1998 թվականին ավարտել է Թուրքիայի զինված ուժերի ռազմաավիացիոն ակադեմիան[2]։ 1998-2000 թվականներին մասնագիտացել է Ana Jet Üs տեսակի ռազմական կործանիչների ոլորտում, իսկ արդեն 2003 թվականին տեղափոխվել է «Կոնիա 3» ավիաբազա, որտեղ նշանակվել է F-5 կործանիչի հրամանատար[2]։ 2010 թվականին դասախոսություններ է կարդացել ռազմաավիացիոն ակադեմիայում, իսկ 2014 թվականին նրան շնորհվել է «Թուրքական աստղ» շքանշան՝ զբաղեցնելով թուրքական ռազմական ավիացիայի 134-րդ էսկադրիլիայի հրամանատարի պաշտոնը[3]։ 2016 թվականին նշանակվել է ավիաբազայի հրամանատար։

Ծանոթագրություններ խմբագրել