Էսրաջ
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Էսրաջ (հինդի՝ इसराज, անգլ.՝ Esraj), հնդկական ազգային աղեղնավոր լարային գործիք է։ Այն հաճախ անվանվում է հնդկական տավիղ, իսկ բառացի գործիքի անունը նշանակում է «սրտեր գողացող»։ Համեմատած այլ գործիքների այս գործիքը ավելի երիտասարդ է, քանի որ ստեղծվել է 19-րդ դարում։ Գործիքը ունի երկու տարատեսակ՝ «էսրաջը», որը օգտագործվում է Հնդկաստանի հյուսիսային, կենտրոնական և արևելյան հատվածներում, և «դիլրուբան», որը օգտագործում է հյուսիսային հատվածում տարբեր հոգևոր և ծիսակատարային երաժշտություններ նվագելու առիթով։
Էսրաջ | |
---|---|
Որակավորում | necked bowl lutes played with a bow? |
Հորնբոսթել-Զաքսի հանմակարգ | 321.321-71 |
Երկու գործիքները տեսքով իրար շատ նման են։ Ընդհանուր նմանություն կա սիտար գործիքին։ Լարերը հպվում են երկար վզիկին որին ամրացված են քսան բավական ծանր ամրակներ։ Գործիքը ունի 12-15 սիմպատիկ լարեր։ Լարերը բոլորը մետաղյա են։