Էստոնիկա
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Էստոնիկա (էստ․՝ Estonica), ընդգրկուն առցանց հանրագիտարան Էստոնիայի հետ կապված թեմաների վերաբերյալ, մասնավորապես՝ պատմության, հասարակության, մշակույթի, պետության, տնտեսության, բնության, գիտության և կրթության մասին։
Նախագիծը իրականացվել է հիմնականում Էստոնիայի ինստիտուտի կողմից։ Սկսած 2000 թվականից «Էստոնիկա» առցանց հանրագիտարանի ստեղծումը և զարգացումը ֆինանսավորվել է Tiigrihüppe Sihtasutus («Վագրի թռիչք» հիմնադրամ) հիմնադրամի, Գործարարության զարգացման հիմնադրամի, Մոլախաղերի հարկման խորհրդի և Էստոնիայում Շվեդիայի դեսպանատան (դեսպանատան «Բալթիական երկրների տարի» նախագծի շրջանակներում) կողմից։
Ի սկզբանե հանրագիտարանի նյութերը հասանելի էին էստոներենով և անգլերենով, իսկ 2010 թվականից նաև գործարկվեց ռուսերեն տարբերակը։
«Էստոնիկայի» նյութերը կարող են ազատ օգտագործվել Creative Commons Attribution-NonCommercial-ShareAlike License արտոնագրով։
Տես նաև
խմբագրել- Հանրագիտարանի կայքը Արխիվացված 2010-04-13 Wayback Machine (էստոներեն)(անգլ.)(ռուս.)
- Էստոնիայի ինստիտուտ (էստոներեն)(ռուս.)