Էստոնիայի հրշեջ պահպանության թանգարան
Էստոնիայի հրշեջ պահպանության թանգարան (էստ․՝ Eesti Tuletõrjemuuseum), թանգարան Էստոնիայի մայրաքաղաք Տալլինում, որը հիմնադրվել է 1974 թվականին։ Ներկայում թանգարանում ցուցադրվում է Էստոնիայի հրշեջ ծառայության 1862-1940 թվականների պատմությունը։
Էստոնիայի հրշեջ պահպանության թանգարան | |
---|---|
![]() | |
Տեսակ | firefighting museum? և թանգարան |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Տալլին |
Վայր | Kompassi? |
Հասցե | Raua tänav? (2) |
Հիմնադրվել է | 1974 |
Կայք | tuletorjemuuseum.ee |
![]() | |
![]() |
Պատմություն
խմբագրելՀրդեհների թանգարանը հիմնադրվել է 1974 թվականի հոկտեմբերի 30-ին` նպատակ ունենալով հանրահռչակել հրդեհաշիջման աշխատանքները, ուսումնասիրել և գրանցել հրդեհաշիջման պատմությունը և բարձրացնել հրդեհների կանխարգելման արդյունավետությունը։ Սա Արևելյան Եվրոպայի հնագույն հրդեհային թանգարաններից մեկն է[2]։
Մինչև 2003 թվականը թանգարանը գործել է 1872 թվականին Վանա-Վիրու փողոցում կառուցված շենքում։ 1978 թվականին այն վերանվանվել է Էստոնական ԽՍՀ հրդեհների թանգարան, իսկ 1989 թվականին՝ էստոնիայի հրդեհների թանգարան[2]։
1991-2003 թվականներին Էստոնիայի հրշեջ պահպանության թանգարանը գտնվում էր Փրկարարական դեպարտամենտի իրավասության ներքո, իսկ 2003-2013 թվականներին գործում էր որպես ՆԳՆ-ին կից պետական մարմին[2]։
Շենքի պատմություն
խմբագրելԷստոնիայի հրշեջ պահպանության թանգարանը գտնվում է Տալլինի կենտրոնում՝ ճարտարապետ Հերբերտ Յոհանսոնի (1884-1964) նախագծած շենքում (կանգնեցվել է 1936-1939 թվականներին)։ Այդ շենքը էստոնական ճարտարապետության վառ օրինակ է։ Համակառույցը ներառում է նաև հրշեջ ճկախողովակները չորացնելու համար նախատեսված 32-մետրանոց աշտարակ[3]։
Մշտական ցուցադրություն
խմբագրելՑուցահանդեսի եզակի նմուշ է Սևագլուխների եղբայրության ձեռքի պոմպը, որը թվագրվում է 1808 թվականով։ Թանգարանն այցելուներին առաջարկում է դիտել հրշեջ թեմաներով պատմական ֆիլմեր։ Առկա են պարգևների և այլ ռեգալիաների մեծ հավաքածու, բնակելի շենքի մակետ, որում վառվում են 27 տարբեր լամպեր՝ նշելով հրդեհի պատճառները։ Բացի այդ, հինգ լեզուներով ձայնային ուղեցույցի միջոցով այցելուները կարող են լիարժեք գիտելիքներ ստանալ 20-րդ դարի նախազգուշացման համակարգի մասին։ Թանգարանն առաջարկում է դիտել նաև հրշեջների համազգեստը և պաշտպանիչ հագուստը, ինչպես նաև հրշեջ կազմակերպությունների խորհրդանիշերը։ Ցանկության դեպքում հնարավոր է ծանոթանալ նաև փրկարարական ժամանակակից սարքավորումներին[4]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ GeoNames — 2005.
- ↑ 2,0 2,1 2,2 «AJALUGU « Eesti Tuletõrjemuuseum». Վերցված է 2021 թ․ մայիսի 4-ին.
- ↑ «3120 Tuletõrjehoone Raua t.2, 1938-1939.a. • Mälestised». register.muinas.ee. Վերցված է 2019 թ․ հունվարի 4-ին.
- ↑ «48 « Search Results « Eesti Tuletõrjemuuseum». Վերցված է 2019 թ․ հունվարի 4-ին.