Էստել Բալե (ֆր.՝ Estelle Balet, Էստել Բալե (ֆր.՝ Estelle Balet, դեկտեմբերի 19, 1994(1994-12-19)[2], Սյոն, Շվեյցարիա[3] - ապրիլի 19, 2016(2016-04-19)[1], Orsières[4]), շվեյցարացի սնոուբորդիստուհի, մասնագիտացել է ֆրիրայդում։ 2013-2016 թվականներին հանդես է եկել մասնագիտական մակարդակով։ ֆրիրայդի կրկնակի չեմպիոնուհի է։ Մահացել է ձնահյուսի իջնելու հետևանքով։

Էստել Բալե
Անձնական տեղեկություն
Սեռ՝իգական
Բնօրինակ անուն՝Estelle Bale
Ազգություն՝շվեյցարացի
Մասնագիտացում՝Սնոուբորդիստ
Երկիր՝ Շվեյցարիա
Ծննդյան ամսաթիվ՝Դեկտեմբերի 19, 1994թ.
Ծննդավայր՝Սիոն
Մահվան ամսաթիվ՝Ապրիլ 19, 2016թ.
Մահվան վայր՝Օրսիեր
169 ± 0 սանտիմետր

Կենսագրություն խմբագրել

Էստել Բալեն ծնվել է 1994 թվականի դեկտեմբերին Սիոն քաղաքում։ Դեռ վաղ մանկությունից մարզվում էր լեռներում՝ Վերկոպենից ոչ շատ հեռու։ Սկզբում նա սահում էր դահուկներով։

Տասը տարեկան հասակում ծնկի վնասվածքի պատճառով ստիպված էր դահուկը փոխարինել սնոուբորդով։ Նա 16 տարեկան էր, երբ ծանոթացավ իր ապագա մարզիչի՝ Ժերալդին Ֆասնախտի հետ, որը ֆրիրայդի հանդեպ սեր սերմանեց նրա մեջ։ Էստել Բալեն հաղթանակ տարավ Dakine Junior Tour-ում, որից հետո սկսեց հանդես գալ ավելի հասուն մակարդակով։

Առաջնախաղը տեղի ունեցավ 2013 թվականին, որն անմիջապես մի քանի խոշոր մրցույթներում նրան հաղթանակ բերեց։ Նա հաղթեց Լա Կլյուզայում անցկացվող մրցաշարում, եղավ լավագույնը բոլոր մարզիկների շրջանում՝ Ավստրիայում՝ Հոհֆոյգեն լեռնադահուկային հանգստավայրում կայացած մրցաշարում, հաղթանակ տարավ Շանդոլենի և Նանդայի մրցույթներում, բարեհաջող անցավ աշխարհի առաջնության եվրոպական որակավորման փուլը (Ֆրիրայդի աշխարհի առաջնություն)՝ մասնակցելով այդ սպորտաձևի ամենահեղինակավոր մրցույթին՝ առաջին անգամ հանդես գալով Ֆրիրայդի աշխարհի առաջնությունում։ Էստել Բալեն անենաերիտասարդ մարզուհին էր, որն առաջին անգամ հանդես էր գալիս այդ մակարդակում։

2014 թվականին նա չորս անգամ կանգնել է հաղթողի պատվանդանին ֆրիրայդի տարբեր մրցույթներում, այդ թվում երկրորդ տեղն է զբաղեցրել աշխարհի առաջնությունում և արդյունքում աշխարհի առաջնության սպորտի այդ ձևում արժանացել տարվա լավագույն նորեկի կոչմանը։ Մեկ տարի անց աշխարհի գավաթի խաղերում ձեռք է բերել երկու հաղթանակ ( Անդորրայում և Ֆիբերբրունում), դարձել ֆրիրայդի ամբողջ պատմության մեջ աշխարհի առաջնության խաղերում առաջին երիտասարդ մարզուհին։ 2016 թվականին պաշտպանել է աշխարհի չեմպիոնուհու կոչումը` հաղթելով Անդորրայի և Վերբեի փուլերում[5]։

2016 թվականի ապրիլի 19֊ին՝ չեմպիոնի տիտղոսը նվաճելուց երեք շաբաթ անց, Էստել Բալեն մարզվում էր լեռներում` Օրսյոր մունիցիպալիտետից ոչ շատ հեռու և միաժամանակ Ժերալդին Ֆասնախտի հետ զբաղվում էր իր առաջին ֆիլմի նկարահանմամբ (սնոուբորդը լուսաբանող ֆիլմ)։ Նրանից առաջ լեռնալանջով իջնում էր ուրիշ ֆրիրայդեր, և երբ մարզուհին սկսեց իջնել, թափվեց ձնահյուսը։ Էստել Բալեն իր հետ ուներ ձնահյուսային սենսոր, ուղեպարկ բարձիկով, անվտանգության սաղավարտ։

Փրկարարական ծառայություններն անմիջապես արձագանքեցին պատահածին։ Հետազոտության համար նրան հասցրին մոտ հիվանդանոց, սակայն ստացած վնասվածքների հետևանքով նա շուտով մահացավ[6][7]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 https://www.lemonde.fr/sport/article/2016/04/19/estelle-balet-championne-du-monde-de-snowboard-extreme-meurt-dans-une-avalanche_4904929_3242.html
  2. https://pantheon.world/profile/person/Estelle_Balet
  3. 3,0 3,1 http://www.cooperation.ch/Estelle+Balet
  4. 4,0 4,1 http://www.lepoint.fr/sport/mort-dans-une-avalanche-d-estelle-balet-championne-du-monde-de-snowboard-extreme-19-04-2016-2033376_26.php
  5. «Champion Swiss snowboarder Estelle Balet dies in avalanche». BBC News Online. Վերցված է 2016 թ․ ապրիլի 19-ին.
  6. «Estelle Balet: 21-year-old Swiss snowboarding champion dies in avalanche during film shoot». ABC News. 2016 թ․ ապրիլի 19. Վերցված է 2016 թ․ ապրիլի 19-ին.
  7. Chan, Sewell (2016 թ․ ապրիլի 19). «Estelle Balet, Champion Snowboarder, Dies in Swiss Avalanche». The New York Times. Վերցված է 2016 թ․ ապրիլի 19-ին.

Հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էստել Բալե» հոդվածին։