Էսպերանտոյի հնչակարգություն

Էսպերանտոյի ստեղծող Լյուդվիկ Լազարուս Զամենհոֆը պատկերազարդել է էսպերանտոյի արտասանությունը համապատասխան տառերի և մի քանի եվրոպական հիմնական լեզուների համարժեքների համեմատությամբ՝ կիրառելով «մեկ տառ, մեկ հնչյուն» սկզբունքը։ Հաշվի առնելով, որ համեմատվող լեզուները ամբողջությամբ նույնական չէին, նա հայտնել է, որ իտալերենի արտասանությունը կարող է օրինակ լինել էսպերանտոյի համար։

Էսպերանտոյի հարյուր տարվա գոյության ընթացքում մշակվել են հնչակարգային կանոններ, այդ թվում՝ հնչյունաբանությունը[1], հնչյունների դասավորությունը[2] և արտասանությունը[3]։ Ընդհանուր կարգը շատ քիչ է շեղվում «մեկ տառ, մեկ հնչյուն» սկզբունքից, գոյություն ունեն միայն սակավաթիվ այլահնչային տարբերակներ[4]։

Այբուբեն խմբագրել

Էսպերանտոյի այբուբենն ունի 23 բաղաձայն, այդ թվում 4 պայթաշփական և /x/, որը հազվադեպ է դարձել, 11 ձայնավոր, 5 միաբարբառ և 6 երկբարբառ։ Գոյություն ունի վեց պատմական կայուն երկբարբառ՝ /ai̯/, /oi̯/, /ui̯/, /ei̯/ և /au̯/, /eu̯/

Բաղաձայններ խմբագրել

Շրթնային Ալվեոլային Հետալվեոլային Քմային Ետնալեզվային Ճեղքվածքային
Ռնգային m n
Պայթական Խուլ p t k
Ձայնեղ b d ɡ
Պայթաշփական Խուլ t͡s t͡ʃ
Ձայնեղ (d͡z) d͡ʒ
Շփական Խուլ f s ʃ x h
Ձայնեղ v z ʒ
Ձայնորդ l j w
Թրթռուն r

Այլահունչ տարբերակներ խմբագրել

Այլահնչակները հանդիսանում են հնչույթի իրականացումը, նրա տարբերակը՝ պայմանավորված կոնկրետ հնչյունական միջավայրով։ Էսպերանտոյում ընդունված են հետևյալ այլահնչակները.

Հնչույթ a e o i u n m r v z ʒ f s ʃ b d ɡ p t k
Այլահնչակ ɑ ɛ ɔ ij uw ŋ, ɲ ɱ ɾ ʋ, w, f s ʃ v z ʒ p t k b d ɡ

Այլահունչ տարբերակների ընդհանուր աղբյուրը փոխառյալ բառերն են, հատկապես հատուկ անունները, երբ բառում մնում են աղբյուր լեզվի հետքերը կամ ստեղծվում են նոր հաջորդականություններ, որպեսզի խուսափեն գոյություն ունեցող արմատների կրկնությունից։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Burkina, O. (2005): «Rimarkoj pri la prononca normo en Esperanto», Lingvaj kaj historiaj analizoj.
  2. «PMEG». bertilow.com.
  3. http://www.phon.ucl.ac.uk/home/wells/frazmelodio_plena.doc
  4. «PMEG». bertilow.com.