Էսկալիվադա, կատալոնական խոհանոցի ուտեստ։

Էսկալիվադա
escalivada
Էսկալիվադայի բաղադրիչները
Ծագում
Տեսակուտեստ
Ենթատեսակաղցան
Առաջացման երկիրԿատալոնիա Կատալոնիա
Բաղադրամասեր
Հիմնականսմբուկ, քաղցր պղպեղ, սոխ, լոլիկ
Հնարավորսխտոր, քացախ, ձիթապտղի ձեթ
 Escalivada Վիքիպահեստում

Անվանում խմբագրել

Էսկալիվադա անվանումը ծագել է կատալոներեն (escalivar) բառից, որը նշանակում է ածուխի վրա տապակած։

Պատրաստման եղանակ խմբագրել

Պատրաստվում է տապակած սմբուկից, քաղցր պղպեղից, սոխից և լոլիկից։

Ըստ էության այն տապակած բանջարեղեն է՝ համեմված սխտորով, քացախով և ձիթապտղի ձեթով, որը մատուցվում է որպես գարնիր կամ սառը նախուտեստ։ Այն պատրաստվում է խորոված կամ ջեռոցում 200ºС ջերմաստիճանում։ Անհրաժեշտ է 30-40 րոպե տևողությամբ խորովել ամբողջական, կեղևով բանջարեղենը մինչև այն պատրաստ լինի։ Խորովելուց հետո հեռացնել կեղևը և պղպեղի սերմերը, երկարությամբ շերտատել և դասավորել սկուտեղի մեջ։ Այնուհետև ավելացվում է ծեծած սխտոր, քացախ, ձիթապտղի ձեթ։ Այս ուտեստը կարելի է պահել սառնարանում և օգտագործել հաջորդ օրը։

Խորոված բանջարեղենից կարելի է պատրաստել խյուս և սոուս այլ ուտեստների հետ օգտագործելու համար։