Էսկաբեչե (իսպ.՝ escabeche)՝ իսպանական խոհանոցի ուտեստ, կծու սոուսով մարինացված ձուկ։ Այս ուտեստը կարելի է օգտագործել տարբեր ձկնատեսակների համար - ինչպես սպիտակ, այնպես էլ կարմիր։ Սակայն հաճախ օգտագտագործում են փոքր ձկնատեսակների համար, օրինակ սարդինաձկների, միջին ծովատառեխների[1]:

Picto infobox mets.png
Էսկաբեչե
Taniguejf.JPG
Էսկաբեչե
Իսպանական խոհանոց
Ծագում
Տեսակescabeche
Առաջացման երկիրԻսպանիա Իսպանիա
Բաղադրամասեր
Հիմնականձուկ, սխտոր, լիմոնի համեմունք, չիլի, լավրովի տերև, ձիթապտղի ձեթ
Escabeche Վիքիպահեստում

Ձուկը կարճ ժամանակով տապակվում է ձիթապտղի ձեթով, միևնույն ժամանակը պատրաստվում է մարինադ, որի մեջ ավելացնում են տարբեր տեսակի կծու համեմունքներ, ինչպիսիք են շաֆրան, լավրովի տերև, սխտոր, չիլի, կիտրոնի համեմունք։ Մարինադը հասցնել եռման աստիճանի ապա ավելացնել տաք ձուկը։ Ուտեստը մատուցել սառը վիճակում։ Այս ուտեստը հայտնի է Իսպանիայում, ինչպես նաև նախկին իսպանական գաղթօջախներում, Մեքսիկայում, Կենտրոնական և Հարավային Ամերիկայում։ Այս ուտեստը կարելի է վաճառել նաև պահածոյացված վիճակում[2]:

ԾանոթագրություններԽմբագրել

  1. «Profile on Escabeche» (անգլերեն)։ Laughing Planet Café։ 2 մայիս 2013։ Վերցված է 20 հունիս 2014 
  2. «Forklore: The roots of escabeche» (անգլերեն)։ Los Angeles Times։ 23 հոկտեմբեր 2011։ Վերցված է 20 հունիս 2014