Էսլամ Քազեմիեհ (պարս.՝ اسلام کاظمیه, 1930, Թեհրան, Իրան - 1997), պարսիկ արձակագիր։

Էսլամ Քազեմիեհ
Ծնվել է1930
ԾննդավայրԹեհրան, Իրան
Վախճանվել է1997
ԳերեզմանՊեր Լաշեզ
Մասնագիտությունգրող և ակտիվիստ
Քաղաքացիություն Իրան
Ժանրերպատմվածք
ԿուսակցությունJonbesh?
 Eslam Kazemieh Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է Թեհրանում։ Ապրել է Փարիզում։

Ստեղծագործություն խմբագրել

Հրատարակել է երկու գիրք։ «Դելբեխահ փողոցի պատմվածքները ժողովածուն»հրատարակվել է 1968 թվականին Թեհրանում։ Դելեբախ փողոցը փոքրիկ Իրանն է, որտեղ կատարվում են մեծ դեպքեր։ Մարդիկ բոլորն էլ իրարից վախենում են, և ամեն ինչ թղթից է ու փշրելի։ «Երջանկության քաղաքի պատմությունները» նրա երկրորդ գիրքն է։ Իրադարձությունները տեղի են ունենում իրանական միջավայրում, զուռխանեում և սրճարաններում։ Գահ է բարձրանում Ռեզա Շահը և երկրում բռնատիրություն հաստատում։ Այնուհետև գալիս է նրա մայրամուտը, նա գահընկեց է արվում և աքսորվում Աֆրիկա[1]։

Ստեղծագործությունները հայերեն խմբագրել

  • Հարսանյաց հանդես։ Մետաքսի ճամփան, Ե., Ապոլլոն, 1996, էջ 94-103։ Բնագրից թարգմանեց Խաչիկ Խաչերը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Մետաքսի ճամփան, Ե., Ապոլլոն, 1996, էջ 93։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էսլամ Քազեմիեհ» հոդվածին։