Էռնեստ Չարլզ Ջոնս
Էռնեստ Չարլզ Ջոնս, (Ernest Charles Jones, հունվարի 25, 1819[1][2], Berlin, Seedorf, Segeberg, Շլեզվիգ-Հոլշտայն, Գերմանիա և Բեռլին, Պրուսիայի թագավորություն[3] - հունվարի 26, 1869[1][2], Մանչեսթեր, Լանքաշիր, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն), անգլիական և միջազգային բանվորական շարժման գործիչ, հրապարակախոս, գրող։ Ծագումով ազնվական։
Էռնեստ Չարլզ Ջոնս Ernest Charles Jones | |
---|---|
Ծնվել է | հունվարի 25, 1819[1][2] |
Ծննդավայր | Berlin, Seedorf, Segeberg, Շլեզվիգ-Հոլշտայն, Գերմանիա կամ Բեռլին, Պրուսիայի թագավորություն[3] |
Մահացել է | հունվարի 26, 1869[1][2] (50 տարեկան) |
Մահվան վայր | Մանչեսթեր, Լանքաշիր, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն |
Քաղաքացիություն | Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն |
Մասնագիտություն | բանաստեղծ, բանաստեղծ-փաստաբան, գրող և արհմիութենական գործիչ |
Ernest Charles Jones Վիքիպահեստում |
1846 թվականի սկզբին հարել է չարտիստական շարժմանը, դարձել է նրա ձախ՝ հեղափոխական թևի առաջնորդներից։ Կ․ Մարքսի բնորոշմամբ Ջոնսը եղել է «չարտիզմի առավել օժտված, հետևողական և եռանդուն ներկայացուցիչը»։ Ակտիվորեն մասնակցել է Կոմունիստների միության գործունեությանը։ Ջոնսի աշխարհայացքի ձևավորման գործում մեծ դեր է խաղացել նրա մտերմությունը Կ․ Մարքսի և Ֆ․ Էնգելսի հետ։ 1850-ական թթ․ Ջոնսը պայքարել է չարտիզմի վերածնման (սոցիալիստական հիմքի վրա) համար։ Իր հրատարակած պարբերականներում «Նոութս թու դը փիփլ» («Notes to the People», 1851—1852), «Փիփլզ փեյփըր» («Peopel’s Paper», 1852—1858) պրոպագանդել է գիտական կոմունիզմի և պրոլետարական ինտերնացիոնալիզմի, բանվորների քաղ․ և տնտ․ պայքարը զուգակցելու գաղափարները։ Հանդես է եկել Հնդկաստանում, Իռլանդիայում և այլուր անգլ․ գաղութային տիրապետության դեմ։ Մասնակցել է 1-ին Ինտերնացիոնալի գործունեությանը։
40-ական թթ․ գրել է «Չարտիստական բանաստեղծություններ» ժողովածուն, «Թագավորի խոստովանությունը», «Վեպ ժողովրդի մասին» վեպերը, «Նոր աշխարհ» պոեմը և այլն։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Proleksis enciklopedija, Opća i nacionalna enciklopedija (хорв.) — 2009.
- ↑ 3,0 3,1 3,2 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էռնեստ Չարլզ Ջոնս» հոդվածին։ |