Էռնան Բեռնարդելյո

արգենտինացի ֆուտբոլիստ

Էռնան Դարիո Բեռնարդելյո (իսպ.՝ Hernán Darío Bernardello, օգոստոսի 3, 1986(1986-08-03)[1][2][3], Ռոսարիո, Սանտա Ֆե նահանգ, Արգենտինա), արգենտինացի ֆուտբոլիստ, որ հանդես է եկել հենակետային կիսապաշտպանի դիրքում։

Էռնան Դարիո Բեռնարդելյո
Hernán Darío Bernardello
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը  Արգենտինա
Ծննդյան ամսաթիվ օգոստոսի 3, 1986(1986-08-03)[1][2][3] (37 տարեկան)
Ծննդավայր Ռոսարիո, Սանտա Ֆե նահանգ, Արգենտինա
Հասակ 174 սմ
Քաշ 77 կգ
Դիրք կիսապաշտպան
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2006-2009 Արգենտինա Նյուելս Օլդ Բոյզ 82 (3)
2009-2013 Իսպանիա Ալմերիա 100 (2)
2012-2013  Արգենտինա Կոլոն 25 (1)
2013-2014 Կանադա Մոնրեալ Իմպակտ 19 (0)
2014 Մեքսիկա Քրուս Ասուլ 8 (0)
2015 Արգենտինա Նյուելս Օլդ Բոյզ 18 (0)
2016 Իսպանիա Դեպորտիվո Ալավես 13 (1)
2016-2017 Կանադա Մոնրեալ Իմպակտ 39 (1)
Ազգային հավաքական
2009 Արգենտինա Արգենտինա 1 (0)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Ակումբային կարիերա խմբագրել

Էռնանը «Նյուելս Օլդ Բոյզ» ակումբի սան է։ 2006 թվականին նա կատարել է իր նորամուտը Արգենտինայի առաջնությունում։ 2009 թվականին սեպտեմբերի 28-ին «Արխենտինոս Խունիորսի» դեմ խաղում Էռնանը խփել է իր առաջին գոլն ակումբի կազմում[4]։

2009 թվականի ամռանը Բեռնարդելյոն վեց տարվա պայմանագիր է կնքել իսպանական «Ալմերիայի» հետ։ Տրանսֆերի գումարը կազմել է 3 մլն եվրո[5]։ Օգոստոսի 30-ին «Ռեալ Վալյադոլիդի» դեմ խադում նա կատարել է իր նորամուտը Լա Լիգայում[6]։ 2011 թվականի փետրվարի 5-ին «Էսպանյոլի» հետ խաղում Էրնանը հեղինակել է իր առաջին գոլն ակումբի կազմում[7]։ 2012 թվականի ամռանը Բեռնարդելյոն վարձավճարով տեղափոխվել է «Կոլոն»[8]։ Սեպտեմբերի 3-ին «Ռիվեր Պլեյտայի» դեմ խաղում նա կատարել է իր դեբյուտը նոր թիմի կազմում[9]։ 2013 թվականի մարտի 3-ին «Էստուդիանտեսի» դեմ խաղում Էռնանը խփել է իր առաջին գոլը թիմի կազմում[10]։

2013 թվականի ամռանը Բեռնարդելյոն տեղափոխվել է Կանադայի «Մոնրեալ Իմպակտ»։ Օգոստոսի 11-ին «Չիկագո Ֆայրի» դեմ խաղում նա կատարել է իր նորամուտը MLS-ում[11]։ 2014 թվականին Էռնանը թիմի հետ հաղթել է Կանադայի առաջնությունում։ Նույն տարվա ամռանը Բեռնարդելյոն տեղափոխվել է մեքսիկական «Կրուս Ասուլ»։ Օգոստոսի 3-ին «Վերակրուսի» դեմ խաղում նա առաջին անգամ ելույթ է ունեցել Մեքսիկայի առաջնությունում[12]։

Միջազգային կարիերա խմբագրել

2009 թվականի մայիսի 20-ին կայացած Պանամայի ազգային հավաքականի հետ ընկերական խաղում Բեֆնարդելյոն կատարել է իր նորամուտն Արգենտինայի ազգային հավաքականում[13]։

Ձեռքբերումներ խմբագրել

Թիմային

  «Մոնրեալ Իմպակտ»

  • 2014 թվականին Կանադայի ֆուտբոլի առաջնության հաղթող

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 FBref.com(բազմ․)
  2. 2,0 2,1 Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
  3. 3,0 3,1 As (իսպ.)Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
  4. «Архентинос Хуниорс VS. Ньюэллс Олд Бойз 0:4» (անգլերեն). soccerway.com. 2008 թ․ սեպտեմբերի 28.
  5. Un nuevo internacional argentino desembarca en la Liga (Another Argentine international arrives in La Liga), Fichajes, 20 July 2009 (Իսպաներեն)
  6. «Альмерия VS. Реал Вальядолид 0:0» (անգլերեն). soccerway.com. 2009 թ․ օգոստոսի 30.
  7. «Ալմերիա VS. Էսպանյոլ 3:2» (անգլերեն). soccerway.com. 2011 թ․ փետրվարի 5.
  8. Hernán Bernardello a Colón (Hernán Bernardello to Colón) Արխիվացված 2012-12-30 archive.today; Colón’s official website, 26 July 2012 (Իսպաներեն)
  9. «Колон VS. Ривер Плейт 1:1» (անգլերեն). soccerway.com. 2012 թ․ սեպտեմբերի 3.
  10. «Колон VS. Эстудиантес 3:3» (անգլերեն). soccerway.com. 2013 թ․ մարտի 3.
  11. «Чикаго Файр VS. Монреаль Импакт 2:1» (անգլերեն). soccerway.com. 2013 թ․ օգոստոսի 11.
  12. «Крус Асуль VS. Веракрус 0:0» (անգլերեն). soccerway.com. 2014 թ․ օգոստոսի 3.
  13. «Արգենտինա VS. Պանամա 3:1» (անգլերեն). soccerway.com. 2009 թ․ մայիսի 20.

Արտաքին հղումներ խմբագրել