Էռլա փոթորիկ (իսպ.՝ Huracán Earl արտասանություն: [uɾaˈkan eˈaɾl]), Ատլանտյան օվկիանոսի ամենախոշոր փոթորիկներից մեկը, որը մեծ վնասներ է հասցրել մեքսիկական ափերին: Վերջին խոշոր փոթորիկը` Ստեն փոթորիկը տեղի էր ունեցել 2005 թվականին: Էռլա փոթորիկը ձևավորվել էր 2016 թվականի օգոստոսի 2-ին Ճամայկայի ափերի մոտ: Էռլա փոթորիկը առաջինը զգացվել է Փոքր Անթիլյան կղզիներում: Այնուհետև փոթորիկը ընթացել է դեպի Բելիզի, Հոնդուրասի և Յուկատանի ափերը: Էռլայի մասին նախազգուշացումները սկսվեցին այն ժամանակ, երբ տրոպիկական ալիքը վերածվեց փոթորկի: Օգոստոսի 4-ին Էռլա փոթորիկը արդեն իսկ հասել էր Բելիզ Սիթիի ափերի մոտ: Փոթորիկը հասնելով Կամպեչե լողափին մեծ վնասներ է հասցնում Մեքսիկայի հարավային ափերին: Շարժվելով դեպի հյուսիս` փոթորիկը մուտք է գործում Մեքսիկական ծոց: Ինչն նշանակում էր, որ վտանգվում է Մեքսիկայի ողջ ափագիծը: Դեռևս 2016 թվականի հուլիսի 25-ին տարածաշրջանի բնակչությանը զգուշացվել էր հնարավոր փոթորկի վերաբերյալ[1][2]:

Էռլա փոթորիկ
Earl 2016-08-03 2245Z.png
ՏեսակCategory 1 hurricane?
Մասն է2016 Atlantic hurricane season?
Ձևավորված2016 թվականի օգոստոսի 2
Քայքայված2016 թվականի օգոստոսի 6
Առավելագույն քամի70
Տուժվածներ115.5
Զոհվածներ65
Hurricane Earl (2016) Վիքիպահեստում

Էռլա փոթորիկի առաջացել է արևադարձային ցիկլոնի արդյունքում: Միայն Դոմինիկյան Հանրապետությունում զոհվել է 13 մարդ: Բելիզում հայտարարվել էր առաջին աստիճանի վտանգ: Ըստ Բելիզի կառավարության հաշվարկների փոթորիկը երկրին հասցրել է 100 միլիոն ԱՄՆ դոլարի վնաս: Ուժեղ անձրևները մեծ վնասներ են հասցրել նաև Մեքսիկային, որոնցից շատերը աղետաբեր են եղել Պուեբլա, Հիդալգո և Վերակրուս նահանգների համար: Միայն Մեքսիկայում զոհվել է ավելի քան 52 մարդ: Առավել քիչ վնասներ են կրել Կենտրոնական Ամերիկայի երկրները:

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Evelyn Rivera-Acevedo (July 25, 2016). Tropical Weather Discussion (Report). National Hurricane Center. http://www.nhc.noaa.gov/archive/text/TWDAT/2016/TWDAT.201607252354.txt։ Վերցված է August 8, 2016. 
  2. Nelsie Ramos (July 26, 2016). Tropical Weather Discussion (Report). National Hurricane Center. http://www.nhc.noaa.gov/archive/text/TWDAT/2016/TWDAT.201607261010.txt։ Վերցված է August 8, 2016.