Էպոխա
«Էպոխա» (ռուս.՝ «Эпоха»), Միխայիլ և Ֆեոդոր Դոստոևսկի եղբայների գրական-քաղաքական հանդեսը։ Լույս է տեսել 1864 - 1865 թվականներին՝ դառնալով «Վրեմյա» ամսագրի իրավահաջորդը։
«Էպոխա» «Эпоха» | |
---|---|
Տեսակ | հանդես |
Լեզու | ռուսերեն |
Գլխավոր խմբագիր | Միխայիլ Դոստոևսկի |
Հիմնադրվել է | 1864 թվական |
Հիմնադիր | Միխայիլ Դոստոևսկի |
Հրատարակիչ | Միխայիլ Դոստոևսկի |
Երկիր | Ռուսական կայսրություն |
Հրատարակման վայր | Սանկտ Պետերբուրգ |
Գրասենյակ | Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն |
Լուծարվել է | 1865 |
Նախորդ | Վրեմյա |
Ստեղծման պատմություն
խմբագրել«Վրեմյա» ամսագրի փակվելուց հետո Դոստոևսկի եղբայրները փորձել են շարունակել հրատարակչական գործունեությունը։ 1864 թվականի հունվարին Մ. Դոստոևսկին այլ անվանումով նոր ամսագրի թողարկման թույլտվություն է ստանում։ Սակայն Ֆ. Մ. Դոստոևսկին պաշտոնապես չէր կարող լինել ոչ խմբագիր, ոչ հրատարակիչ՝ իշխանությունների կողմից հրատարակչական գործունեության արգելանքի պատճառով։ 1864 թվականի հունվար և փետրվար ամիսների առաջին երկու թողարկումները հրատարակվել են մարտ ամսին։ Առաջին համարներում տպագրվում է Ֆ. Դոստոևսկու «Գրառումներ բաժանորդագրությունից» վիպակի առաջին գլուխները։ Չնայած Ֆ. Դոստոևսկու սպասումներին՝ «Էպոխա»-ն «Վրեմյա» ամսագրի հետևորդների մոտ հաջողություն չգրանցեց։ Դոստոևսկու կնոջ՝ Մարիա Դոստոևսկայայի, եղբոր՝ Միխայիլ Դոստոևսկիի և ամսագրի աշխատակցի մահը, ապա նաև ֆինանսական և կազմակերպաչական աշխատանքները ամսագրի փակման պատճառ են դառնում։ «Էպոխա»-ի վերջին համարը լույս է տեսնում 1865 թվականի փետրվարին[1]։
Խմբագրության քաղաքականությունը
խմբագրելԱմսագրի խմբագրական կազմում էին Միխայիլ և Ֆյոդոր Դոստոևսկիները, Ապոլլոն Գրիգորևը, և Նիկոլայ Ստրախովը։ Մ. Դոստոևսկու մահից հետո «Էպոխա»-ի 1864 թվականի 6-րդ համարում հրատարակիչ-խմագրի կազմում նշվում էր Մ. Դոստոևսկու ընտանիքի անունը[2], իսկ ամսագրի պաշտոնական խմբագիր նշանակվեց Ա.Պորեցկին[3][1]։ «Էպոխա»-ն շարունակեց «Վրեմյա» ամսագրի ուղղությունը։ Հանդեսը կատաղի բանավեճ էր վարում Սովրեմեննիկ (ամսագիր)-ի դեմ։ Դոստոևսկագետ Դավիթ Մաղարշակը նշել է, որ Դոստոևսկին «Էպոխա» ամսագրում երբեք չի կասկածել արմատականներին մարտահրավեր նետելու հարցում, այսինքն՝ նիհիլիստներին, և հատկապես գրական-քննադատներին, ովքեր հավաքվեցին «Սովրեմեննիկ»-ի շուրջ[3][1]
Խորհրդային ժամանակների պաշտոնական քննադատությունը ամսագիրը գնահատել է որպես ռեակցիոն[2]։
Աշխատակիցներ և հրապարակումներ
խմբագրելԸնդհանուր առմամբ՝ «Բաժանորդագրությունից գրություններ» վիպակը զբաղեցրել է ամսագրի առաջին չորս համարները։ Ֆ. Դոստոևսկու «Կոկորդիլոսը» լույ է տեսել ամսագրի վերջին համարում՝ 1865 թվականի փետրվարին։ Ժամանակակիցները կարծում են, որ «Կոկորդիլոսը» չար նամակ էր Նիկոլայ Չեռնիշևսկու դեմ։ «Էպոխա»-ում հրատարավել են ռուս հայտնի գրողներից բազում գործեր՝ Իվան Տուրգենևից, Ապոլոն Մայկովիից, Յակով Պոլոնսկուց։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 Шилова
- ↑ 2,0 2,1 Русская периодическая печать, 1959, էջ 457—458
- ↑ 3,0 3,1 «Порецкий Александр Устинович». Федор Михайлович Достоевский. Антология жизни и творчества. Վերցված է 2016 թ․ մայիսի 7-ին.
Գրականություն
խմբագրել- Эпоха [Спб., 1864—1865] // Русская периодическая печать (1702—1894): Справочник / Под редакцией А. Г. Дементьева, А. В. Западова, М. С. Черепахова. — М. : Гос. изд-во политический литературы, 1959. — С. 457—458. — 835 с.
- «Эпоха (публицистика)». Федор Михайлович Достоевский. Антология жизни и творчества. Վերցված է 2016 թ․ մայիսի 7-ին.
- Нечаева В. С. Журнал М. М. и Ф. М. Достоевских «Эпоха». 1864—1865. — М.: Наука, 1975. — 302 с.
- Шилова Н. Л. «Журнал М. М. и Ф. М. Достоевских «Эпоха»». Кафедра русской литературы и журналистики Петрозаводского университета. Վերցված է 2016 թ․ մայիսի 7-ին.